Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/688

Այս էջը սրբագրված է

«մերկանում» են): Վերջինս անցնում է բջջի կորիզ կամ մնում է բջջպպլազմայում: Այն, «ղեկավարելով» Վ-ի բազմացումը, որոշում է նաև նրանց ժառանգ. հատկությունները: Վիրուսի նուկլեինաթթուն ընկճում է բջջի նյութափոխանակությունը, և այն ուղղում վիրուսի նոր բաղադրամասերի առաջացմանը: Պոլիմերազի միջոցով առաջանում են ծնողական նուկլեինաթթուների պատճենները (տրանսկրիպցիա և ռեպլիկացիա): Առաջացած պատճենները միանում են ռիբոսոմներին, որոնց վրա իրականացվում է վիրուսային սպիտակուցի սինթեզը (տրանսլյացիա):

Ախտահարված բջիջներում բավարար քանակությամբ վիրուսի բաղադրամասեր կուտակվելուց հետո սկսվում է սերունդների վիրիոնների հավաքման գործընթացը, որը սովորաբար կատարվում է բջջաթաղանթի մոտ՝ երբեմն նրա անմիջական մասնակցությամբ: Նոր առաջացած վիրիոնների բաղադրության մեջ հաճախ հայտնաբերվում են բջիջներին բնորոշ նյութեր, որոնցում Վ. բազմանում են: Նման դեպքերում վիրիոնների ձևավորումն ավարտվում է բջջաթաղանթի շերտով նրանց յուրօրինակ պատումով:

Բջիջների հետ Վ-ի փոխազդեցության վերջին փուլը բջջից նոր դուստր վիրիոնների դուրս գալն է: Էնտերովիրուսներին (աղիքային Վ.) բնորոշ է հարյուրավոր, երբեմն մինչև 1000 դուստր վիրիոնների միջբջջային տարածություն արագ դուրս գալը: Մարդու և կենդանիների որոշ Վ. (տենդաբշտիկի Վ., ռեովիրուսներ, օրթոմիքսովիրոաներ) բջջից դուրս են գալիս հասունանալուց հետո: Մինչև բջջի մահանալն այդ Վ. անցնում են բազմացման մի քանի շրջան՝ աստիճանաբար սպառելով բջջի սինթեզած պաշարները: Երբեմն Վ. բջջի ներսում առաջացնում են բյուրեղանման կուտակումներ՝ ներառումների մարմնիկներ, որոնք գրիպի, կատաղության, բնական ծաղիկի ժամանակ գտնվում են բջջապլազմայում, իսկ գլխուղեղի բորբոքման գարնանաամառային ձևի, դեղին տենդի, կարմրուկի, պոլիոմիելիտի ժամանակ՝ կորիզում, որոշ վարակների ժամանակ՝ և՛ կորիզում, և՛ բջջապլազմայում:

Վիրուսային հիվանդությունների դեպքում ներբջջային ներառումների ընդգծված առանձնահատկություններն օգտագործվում են ախտորոշման նպատակներով: Օրինակ՝ գլխուղեղի նյարդային բջիջներում բջջապլազմային ներառում

րիի մարմնիկներ յուրահատուկ գոյացությունները ծաղիկ հիվանդության հիմն. ապացույցներն են: Բյուրեղային շատ ինքնատիպ ներառումներ են առաջացնում բույսերի Վ.: Վ-ի բազմացման նշված փուլերից որևէ մեկի չկայացման դեպքում խախտվում է լիարժեք բոլորաշրջանը, ընկճվում է դրանց բազմացումը, կամ առաջանում է ոչ լիարժեք սերունդ:

Բջիջներից տասնյակ և նույնիսկ 100-ավոր անգամ փոքր Վ., թափանցելով բջիջ, օգտագործում են բջջային նյութերը և էներգիան: Բազմանալով՝ նրանք սպառում են բջջային պաշարները, խանգարում բջջի նյութափոխանակությունը, որը և հանգեցնում է բջջի մահվան:

Վիրուսների դասակարգումը և ախտածին հատկությունները: Վ. դասակարգվում են ըստ նուկլեինաթթվի տիպի (ԴՆԹ և ՌՆԹ պարունակող), չափերի, կառուցվածքի, ճարպի առկայության կամ բացակայության ևն:

Մարդու հիվանդություններ առաջացնող Վ-ի հիմն. խմբերը ներկայացված են աղյուսակում: Բերված տվյալներից երևում է, որ մարդու և կենդանիների օրգանիզմներից առանձնացված 1000 Վ-ից գրեթե կեսն օժտված է ախտածին հատկությամբ: Վ. ունեն ընտրող. ազդեցություն. սովորաբար ախտահարելով որոշակի օրգաններ ու հյուսվածքներ (աղիքներ, նշագեղձեր, լյարդ, ողնուղեղի կամ գլխուղեղի նյարդային բջիջներ)՝ նրանց առաջացրած հիվանդությունները (բարակ աղիքների բորբոքում, սուր շնչառ. հիվանդություններ, լյարդաբորբեր, գլխուղեղի բորբոքումներ ևն), որպես կանոն, ունենում են որոշակի կլինիկ. պատկեր:

Վ-ի առաջացրած հիվանդությունների շրջանակը շատ մեծ է: Այն ներառում է ընդհանրացված վարակները (գրիպ, կարմրուկ, կատաղություն, խոզուկ, ծաղիկ ևն), մաշկի և լորձաթաղանթների տեղային ախտահարումները (տենդաբշտիկ, գորտնուկ), առանձին օրգանների ու հյուսվածքների հիվանդությունները (սրտամկանի բորբոքում, լյարդաբորբ, լեյկոզներ) և չարորակ նորագոյացությունները (քաղցկեղ, սարկոմա): Հակաբիոտիկների օգտագործումը, կտրուկ նվազեցնելով միկրոօրգանիզմների հարուցած հիվանդությունները, հանգեցրել է մարդու վիրուսային վարակների տես. կշռի աճի: Տարածված վիրուսային հիվանդություններից են գրիպն ու սուր շնչառ. հիվանդությունները, կարմրուկը, վիրուսային լյարդաբորբը, արևադարձային տենդերը, տեն

Իսկ ինչպիսի՞ն է օրգանիզմի հետ Վ-ի հանդիպման հավանականությունը: Գրիպի, կարմրուկի, խոզուկի, տենդաբշտիկի, ցիտոմեգալիայի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման, սուր շնչառական հիվանդությունների հարուցիչների հետ շփումները գործնականում անխուսափելի են (90-100 %), իսկ լյարդաբորբ (տես Լյարդաբորբ վիրուսային), կարմրախտ, կատաղություն, բշտիկային բերանաբորբ, պոլիոմիելիտ, սրտամկանի բորբոքում, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ առաջացնող Վ-ից կարելի է խուսափել: Թեև Վ-ի նկատմամբ գոյություն ունի որոշակի տարիքային զգայնություն, բայց մարդը ամբողջ կյանքի ընթացքում ենթակա է վիրուսային հիվանդությամբ վարակվելու և հիվանդանալու վտանգին:

Շատ վտանգավոր են ներարգանդային շրջանում պտղին փոխանցվող կարմրախտի և ցիտոմեգալիայի Վ.: Նորածինները և կրծքի երեխաներն ավելի զգայուն են տենդաբշտիկի 1-ին, 2-րդ տիպերի և լյարդաբորբ B-ի, ինչպես նաև գրիպի, սուր շնչառ. հիվանդությունների, պոլիոմիելիտի, սուր ստամոքսաղիքաբորբի Վ-ի նկատմամբ: Սակայն շատ ավելի զգայուն են կրտսեր և ավագ տարիքի երեխաները: Նրանք ընկալունակ են բոլոր (հատկապես կարմրուկի, խոզուկի և լյարդաբորբ A-ի) Վ-ի նկատմամբ: Հասուն մարդը դրանցով հազվադեպ է հիվանդանում, իսկ տարեցներն ու ծերերը համեմատաբար ավելի ընկալունակ են:

Այսպիսով՝ Վ. պտղից մինչև խոր ծերություն մարդու կյանքի մշտ. ուղեկիցներն են: Հաշվվում է, որ կյանքի միջին տևողության (70 տարի) 7 տարին մարդը հիվանդանում է վիրուսային հիվանդություններով: Հետևաբար Վ. նաև հսկայական տնտ. վնաս են հասցնում, միայն գրիպով պայմանավորված, ինչպես նաև գյուղատնտ. կենդանիների (դաբաղ, հավի ժանտախտ, կովի լեյկոզ ևն) և բույսերի (կարտոֆիլի քաղցկեղ, լոլիկի թզուկություն, ծխախոտի խայտաբղետություն ևն) վիրուսային հիվանդությունների հետևանքով կորուստները մեծ գումար են կազմում: Հաշվված է, որ մարդն ամեն տարի շփվում է միջինը 2 և ավելի վիրուսային վարակների հետ, իսկ ամբողջ կյանքի ընթացքում մինչև 200 անգամ Վ. ներթափանցում են մարդու օրգանիզմ: Բարեբախտաբար ոչ բոլոր դեպքերում են