Վիրուսների փոխազդեցությունը բջիջների հետ: Վիրուսային վարակները բարդ ու բազմազան են: Մի դեպքում հիվանդությունն արագ է զարգանում՝ օրինաչափորեն ավարտվելով բջիջների ոչնչացմամբ: Ազդեցության այս տիպը կոչվում է սուր (բացահայտ): Մյուս դեպքում Վ., ներթափանցելով բջիջ, կարծես անհետանում են, և հնարավոր է՝ տևականորեն չդրսևորեն իրենց վնասակար ազդեցությունը: 1-ին դեպքում հիվանդությունն արագ է ընթանում, իսկ 2-րդ-ում՝ այն ունենում է քրոնիկ. երկարատև ընթացք, բջիջներն արտաքնապես պահպանում են իրենց առողջ տեսքը, ուստի այդպիսի հիվանդությունը դժվար է ախտորոշվում:
Սուր վիրուսային վարակների ժամանակ Վ-ի հետ շփումից անմիջապես հետո բջիջները քայքայվում են, կնճռոտվում ու կլորանում: Բոլոր բջիջների աստիճանական մահացմամբ՝ մնում են միայն նրանց տձև մնացորդները: Նման պատկեր առաջացնում են բնական ծաղիկի, պոլիոմիելիտի, դաբաղի և այլ Վ.: Գաղտնի վարակի դեպքում Վ. անորոշ երկար ժամանակ կարող են մնալ բջջում՝ չունենալով բնորոշ ախտածին ազդեցություն, և ավելին՝ փոխանցվել այդ բջջի հետագա սերունդներին: Ապացուցված է, որ բնության մեջ գաղտնի վիրուսային վարակներն ավելի հաճախ են հանդիպում, քան սուր վարակները: Գործնականորեն հայտնի բոլոր վիրուսային վարակները հանդես են գալիս ինչպես սուր, այնպես էլ գաղտնի ձևերով: Գաղտնի վիրուսային վարակները նկատվում են տենդաբշտիկի, պոլիոմիելիտի, գլխուղեղաողնուղեղաբորբի, լյարդաբորբի և, հնարավոր է, ուռուցքների ժամանակ: Այս հիվանդությունների հարուցիչ Վ. կարող են երկար (երբեմն ամբողջ կյանքի ընթացքում) մնալ օրգանիզմում և չդրսևորվել: Ենթադրվում է, որ Վ-ի երկարատև պահպանվելու մեխանիզմներից է Վ-ի և բջիջների գենետիկ. նյութի ինտեգրացումը, ինչն ապացուցված է մի շարք ԴՆԹ և ՌՆԹ պարունակող Վ-ի համար: Անբարենպաստ ազդեցությունների (սառեցում, արևի երկարատև ճառագայթում, ռենտգենյան ճառագայթներ, գերհույզեր) հետևանքով օրգանիզմը թուլանալիս Վ. կարող են ակտիվանալ և դրսևորել իրենց ախտածին ազդեցությունները: Նշված գործոնների ազդեցություններից գաղտնի անախտանշան վիրուսային վարակումն անցնում է բացահայտ հիվանդության: Բնականաբար օրգանիզմի հա
ղիներ, օրգանիզմի դիմադրողականություն ևն):
Գաղտնի վարակներ առաջացնող առավել բնորոշ Վ-ից են տենդաբշտիկի ընտանիքի Վ.: Այսպես՝ տենդաբշտիկի 1-ին տիպի վիրուսն առաջացնում է մաշկի, լորձաթաղանթների և աչքի տեղային ախտահարումներ, իսկ տենդաբշտիկի 2-րդ տիպի վիրուսն ախտահարում է սեռ. օրգանները: Նշված հիվանդություններն ունեն համառ, կրկնվող բնույթ (կարճ կամ երկար ընդմիջումներով կարող են բազմակի կրկնվել): Այս խմբին են պատկանում գոտևորող որքինի, վարակիչ մոնոնուկլեոզի և ցիտոմեգալիայի Վ.: Ենթադրվում է. որ այս Վ., հատկապես վերջինները, ախտահարում են օրգանիզմի իմունային համակարգը և թուլացնում այլ վարակների նկատմամբ դիմադրողականությունը:
Օրգանիզմում երկարատև անախտանշան մնալու հակված Վ-ից է լյարդաբորբ B-ի վիրուսը: Այս հիվանդության ժամանակ հաճախ նկատվում է առողջ վիրուսակրություն, որը վտանգավոր է ոչ այնքան կրողի, որքան շրջապատողների համար:
Դանդաղ վիրուսային վարակների հարուցիչները, այսպես կոչված, դանդաղ Վ.՝ առաջացնում են գլխուղեղի ախտահարումներ: Կարծրախտային ենթասուր պանէնցեֆալիտի (գլխուղեղի և պատյանների բորբոքում), առաջադիմող կարմրախտային պանէնցեֆալիտի հարուցիչները կարմրուկի ու կարմրախտի Վ. են: Այդ հիվանդությունները հանդիպում են հազվադեպ և, որպես կանոն, ընթանում են շատ ծանր ու ավարտվում մահով: Առավել հազվադեպ հանդիպող հիվանդություններից է առաջադիմող բազմակիզակետային լեյկոէնցեֆալոպաթիան, որի հարուցիչներն են պոլիոմները և կապիկի SV-40 վակուոլացնող վիրուսը: Այս խմբի 3-րդ ներկայացուցիչը սովոր. գորտնուկի հարուցիչ պապիլոմայի վիրուսն է: Պապիլոմա, պոլիոմ և վակուոլացնող SV-40 Վ-ի անունների համառոտումից ստացվել է Վ-ի բոլոր խմբերի անվանումը՝ պապովավիրուսներ:
Դանդաղ վիրուսային վարակներից է նաև Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը: Հիվանդների մոտ նկատվում է մտավոր կարողությունների նվազում, կիսալուծանք և լուծանք, այնուհետև՝ կոմա և մահ: Այս հիվանդությամբ մլն բնակչից 1-ն է հիվանդանում:
Վիրուսները և քաղցկեղը: Վ-ի և բջիջների գոյակցության հայտնի բոլոր եղանակներից առավել հանելուկային է Վ-ի և բջիջների գենետիկ. նյութերի միավոր
խանցվում է սերնդեսերունդ: Ինտեգրացման գործընթացը սկզբում մանրամասն ուսումնասիրվել է բակտերիոֆագերի մոդելի վրա: Վաղուց հայտնի են առանց վարակվելու՝ ինքնաբեր բակտերիոֆագեր առաջացնող բակտերիաները: Բակտերիոֆագ առաջացնելու հատկությունը նրանք ժառանգաբար փոխանցում են իրենց սերունդներին: Լիզոգեն բակտերիաներից ստացված բակտերիոֆագերը կոչվում են մեղմ: Եթե դրանք վարակվում են զգայուն բակտերիաներով, ապա բակտերիոֆագերի բազմացում և միկրոօրգանիզմների ոչնչացում տեղի չեն ունենում: Այդ բակտերիաներում բակտերիոֆագն անցնում է ոչ վարակիչ ձևի: Բակտերիաները սննդամիջավայրերում շարունակում են լավ զարգանալ և չվարակվածներից տարբերվում են միայն նրանով, որ ձեռք են բերում կայունություն կրկնավարակման դեմ: Նրանք բակտերիոֆագը ժառանգաբար փոխանցում են իրենց սերունդներին, որոնցում քայքայվում և մահանում է դուստր բջիջների չնչին (10 հզ-ից 1-ը) մասը: Տպավորություն է ստեղծվում, որ այս դեպքում բակտերիոֆագի հետ պայքարում հաղթում է բակտերիան: Սակայն իրականում այդպես չէ. լիզոգեն բակտերիաները, ընկնելով անբարենպաստ պայմաններ, ենթարկվում են անդրամանուշակագույն ու ռենտգենյան ճառագայթների, ուժեղ օքսիդիչների ազդեցությանը, և «քողարկված» վիրուսը, ակտիվանալով, անցնում է լիարժեք ձևի: Արդյունքում քայքայվում է բջիջների մեծ մասը, և սկսում են առաջանալ Վ., ինչպես սովոր. սուր վարակման ժամանակ: Երևույթը կոչվում է մակածում, իսկ առաջացնող գործոնները՝ մակածողներ:
Լիզոգենիայի երևույթն ուսումնասիրել են աշխարհի տարբեր լաբորատորիաներում: Պարզվել է, որ մեղմ բակտերիոֆագերը գոյություն ունեն բակտերիաների մեջ, այսպես կոչված, նախաֆագերի (պրոֆագեր) տեսքով, որոնք իրենցից ներկայացնում են բակտերիոֆագերի և քրոմոսոմների միավորում: Նախաֆագը միաժամանակ բազմանում է բջջի հետ և ներկայանում որպես մեկ ամբողջություն: Համարվելով բջջի յուրօրինակ ենթամիավոր՝ նախաֆագերը միաժամանակ կատարում են իրենց սեփական ֆունկցիան՝ կրում տվյալ տիպի ֆագի լիարժեք մասնիկների սինթեզման անհրաժեշտ գենետիկ. ինֆորմացիան: Նախաֆագի այս հատկությունը դրսևորվում է, երբ բակտերիաներն ընկնում են անբարենպաստ