Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/690

Այս էջը սրբագրված է

պայմաններ, մակածող գործոնները խախտում են բակտերիայի քրոմոսոմի և նախաֆագերի միջև կապը՝ ակտիվացնելով վերջինիս: Լիզոգենիայի երևույթը լայնորեն տարածված է բնության մեջ: Որոշ բակտերիաների (օրինակ՝ ստաֆիլոկոկեր, որովայնային տիֆի բակտերիաներ) գրեթե բոլոր ներկայացուցիչները լիզոգեն են:

Հայտնի են սառնարյունների (գորտ), սորունների (օձ), թռչունների (հավ) և կաթնասունների (մուկ, առնետ, համստեր, կապիկ) լեյկոզներ («արյան քաղցկեղ»), քաղցկեղ, սարկոմա առաջացնող շուրջ 40 Վ.: Առողջ կենդանիներին այդ Վ. ներարկելիս առաջանում է չարորակ նորագոյացություն: Հայտնաբերվել է նաև մարդու լեյկոզ առաջացնող վիրուսը:

Խորհրդային վիրուսաբան L. Ա. Ջիլբերը մշակել է քաղցկեղի առաջացման վիրուսագենետիկ. տեսությունը: Ենթադրվում է, որ վիրուսի նուկլեինաթթուն միավորվում է բջջի ժառանգ. ապարատի (ԴՆԹ) հետ այնպես, ինչպես լիզոգենը բակտերիոֆագի հետ, որի հետևանքով բջիջը ձեռք է բերում անզուսպ բազմացման հատկություն, և առաջանում է ուռուցք:

Ուռուցքածին Վ. ակտիվ չեն և բջիջը քայքայելու ունակ չեն, սակայն կարող են առաջացնել ժառանգ. փոփոխություններ: Արդեն առաջացած ուռուցքներում Վ. հաճախ չեն հայտնաբերվում, սակայն մշտապես գոյություն ունեն ուռուցքային բջիջներում և նրանց պահում են այլափոխված վիճակում:

Քաղցկեղի առաջացմանը վերաբերող մեխանիզմները բացահայտվել են վերջերս: Նախկինում կարծում էին, թե ուռուցքածին Վ-ով բջիջների վարակումից հետո տեղի է ունենում անսովոր երևույթ: Վարակված բջիջները, որպես կանոն, պահպանում են իրենց բնականոն տեսքը, և հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվում: Վ. բջջում կարծես անհետանում են: ՌՆԹ պարունակող ուռուցքածին Վ-ի բաղադրության մեջ հայտնաբերվել է ՌՆԹ-ի վրա ԴՆԹ-ի սինթեզն իրականացնող հետադարձ տրանսկրիպտազ հատուկ ֆերմենտը: ԴՆԹ-ի պատճենների առաջացումից հետո դրանք միավորվում են բջիջների ԴՆԹ-ի հետ և փոխանցվում դրանց սերունդներին: Այդ նախավիրուսները կարելի է հայտնաբերել ուռուցքածին Վ-ով վարակված տարբեր կենդանիների բջիջների ԴՆԹ-ում:

Այսպիսով՝ միավորման դեպքում Վ-ի «գաղտնի ծառայությունը» քողարկվում է

րելի է հայտնաբերել բջջի մակերևույթին նոր՝ մակերևութային հակածինների ի հայտ գալով: Եթե բջիջներն իրենց բաղադրության մեջ պարունակում են ուռուցքածին Վ., ապա դրանք սովորաբար անզուսպ աճում կամ կերպափոխվում են, որը չարորակ աճի գրեթե 1-ին ախտանշանն է: Ապացուցված է, որ կերպափոխում (բջջի անցումը չարորակ աճի) առաջացնում է վիրուսի գենոմում ծածկագրված հատուկ սպիտակուցը: Օրգանիզմում դրանց անկանոն բաժանումը հանգեցնում է կերպափոխման օջախների կամ կիզակետերի՝ նախաքաղցկեղի առաջացման:

Բջջաթաղանթների վրա նոր մակերևութային ուռուցքային հակածինների ի հայտ գալը բջջաթաղանթներին «օտարում» է օրգանիզմից և դարձնում իմունային համակարգի թիրախ: Իսկ ինչու՞ է այդ ժամանակ առաջանում ուռուցք: Հայտնի է, որ ուռուցքներն ավելի հաճախ առաջանում են տարեցների մոտ, երբ իմունային համակարգն այնքան էլ ակտիվ չէ: Հնարավոր է, որ այդ ժամանակ ուռուցքածին Վ. ընկճում են իմունային համակարգը կամ ունենում են իմունաընկճող (իմունասուպրեսոր) ազդեցություն: Երբեմն իմունաընկճում առաջացնում են ուղեկցող վիրուսային հիվանդությունները կամ նույնիսկ հիվանդներին տրվող դեղանյութերը, օրինակ՝ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ (տես Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների):

Օգտակար վիրուսներ: Գոյություն ունեն նաև օգտակար Վ.: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները լափող Վ. (բակտերիոֆագեր): Ժանտախտի, որովայնային տիֆի, դիզենտերիայի ցուպիկները, խոլերայի վիբրիոններն ուղղակի հալվում էին արտաքինից անվնաս այդ Վ-ի հետ հանդիպելիս: Բնականաբար, դրանք սկսեցին լայնորեն կիրառվել բակտերիաների առաջացրած վարակիչ շատ հիվանդությունների (դիզենտերիա, խոլերա, որովայնային տիֆ) կանխարգելման և բուժման ժամանակ: Սակայն 1-ին հաջողություններին հետևեցին անհաջողությունները, որոնք պայմանավորված էին օրգանիզմում փորձանոթի համեմատ բակտերիաների վրա բակտերիոֆագերի ոչ այնքան ակտիվ ներգործությամբ: Բացի այդ, բակտերիաները, շատ արագ հարմարվելով բակտերիոֆագերին, կորցնում էին դրանց ազդեցության նկատմամբ զգայնությունը: Հակաբիոտիկների

նպատակով, քանի որ բակտերիոֆագերը շատ ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Սա շատ ճշգրիտ եղանակ է, որով որոշվում է ոչ միայն բակտերիայի տեսակը, այլև տարատեսակը:

Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող Վ.: Հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, Ավստրալիայում վայրի ճագարների դեմ, որոնք մորեխից ավելի արագ էին ոչնչացնում գյուղատնտ. մշակաբույսերը, պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10-12 օրում գործնականում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Վարակի տարածման համար օգտագործել են վարակված մոծակներ, որոնք «թռչող ասեղի» դեր են կատարել:

Հայտնի է սղոցող բզեզների և նրանց թրթուրների հասցրած վնասը, որոնք ուտում են բույսերի տերևները, երբեմն ապառնում այգիներին ու անտառներին: Դրանց դեմ պայքարում են պոլիէդրոզի և գրանուլեզի Վ-ով (փոքր տարածքները մշակում են փոշեցրիչով, մեծերը՝ ինքնաթիռով): Հեռանկարային է նաև Վ-ի կիրառումը ճակնդեղը և գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:

Օրգանիզմի հակազդեցությունը վիրուսների ներթափանցմանը: Վ-ի և բջիջների փոխհարաբերությունները պայմանավորված են հիմնականում տարբեր պայմաններով և որոշվում են Վ-ի հատկություններով ու բջիջների զգայնությամբ: Օրինակ՝ բջիջների համապատասխան ընկալիչների բացակայության դեպքում Վ. նրանց չեն կարողանում կպչել, հետևաբար չեն ներթափանցում ու քայքայում բջիջը: Նույնիսկ ընկալիչներ ունեցող բջիջները Վ-ի նկատմամբ կարող են զգայուն չլինել և չվարակվել: Բնության մեջ չկան Վ., որոնք ունակ լինեն վարակելու և ոչնչացնելու բոլոր բջիջները: Վ-ի և բջիջների փոխհարաբերությունների ելքը հաճախ պայմանավորված է ներթափանցող Վ-ի քանակով կամ վարակման բազմակիությամբ:

Օրգանիզմում Վ-ի ազդեցությունն առաջացնում է ակտիվ հակազդեցություն՝ ինտերֆերոնի արտադրությամբ և իմունիտետի համակարգի ներառմամբ: Վիրուսային սպիտակուցները, լինելով օրգանիզմի համար օտարածին, կատարում են հակածինի ֆունկցիա՝ ի պատասխան ա