դիմել ստոմատոլոգի՝ համապատասխան բուժման կամ կանխարգելիք մշակման համար:
Ատամների հիվանդությունները: Առավել տարածված է ատամների ոսկրափուտը, որն առաջանում է օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման, ոչ ճիշտ սնուցման (սննդի մեջ ածխաջրերի գերակշռությունը և սպիտակուցների, կաթնամթերքի անբավարարությունը), ինչպես նաև. Ա-ի վատ խնամքի դեպքերում: Ա-ի ոսկրափուտի առաջացմանը նպաստում են Ա-ի վրա մշտապես գոյացող փափուկ նստվածքները, որոնք պարունակում են մեծ թվով միկրոօրգանիզմներ: Ա-ի անբավարար խնամքի ժամանակ այդ փափուկ նստվածքները վերածվում են ատամի քարերի, որոնք լնդերի բորբոքման պատճառ են դառնում (տես Բերանաբորբ): Ոսկրափուտի ժամանակ Ա-ի կարծր հյուսվածքների քայքայումն ընթանում է միկրոօրգանիզմների մասնակցությամբ, և եթե ոսկրափուտը չի բուժվում, աստիճանաբար առաջանում է կակղենու բորբոքում (պուլպիտ), այնուհետև՝ հարատամնային հյուսվածքների բորբոքում (պերիօդոնտիտ): Ոսկրափուտն ախտահարում է ինչպես մնայուն Ա., այնպես էլ կաթնատամները: Վերջիններում այդ գործընթացն ընթանում է ավելի արագ: Նույնիսկ քայքայված կաթնատամի ժամանակից շուտ հեռացնելը կարող է երեխայի ծնոտի թերզարգացման և հետագայում Ա-ի զարգացման խանգարումների պատճառ դառնալ: Կաթնատամը շրջապատող հյուսվածքների բորբոքման ժամանակ հաճախ ախտահարվում են մնայուն Ա-ի սաղմերը: Եթե կաթնատամը խանգարում է արդեն ծկթող մնայուն ատամին, որը նման դեպքում ատամնաշարից դուրս է մնացել, անհրաժեշտ է կաթնատամը հեռացնել:
Մնայուն Ա-ի հեռացումը նույնպես անվնաս չէ օրգանիզմի համար: Ատամը հեռացնելուն, որպես կանոն, բժիշկը դիմում է միայն այն դեպքերում, երբ, չնայած մանրակրկիտ բուժմանը, չի հաջողվում վերացնել հարատամնային հյուսվածքի բորբոքումը, կամ եթե պսակն այնպես է քայքայված, որ Ա. հնարավոր չէ օգտագործել հետագա պրոթեզավորման համար:
Ա-ի բոլոր հիվանդությունները պետք է ժամանակին բուժվեն, որպեսզի կանխվի դրանց քայքայումը:
Բացի ոսկրափուտից նկատվում են նաև այլ հիվանդություններ՝ լնդապալար (ֆլյուորոզ), ախտաբան. մանրում, Ա-ի կարծր հյուսվածքների զգայնության բարձրացում: Ֆլյուորոզը ֆտորով քրոնիկ. թունավորման դրսևորում է, որը պայմանավորված է խմելու ջրի մեջ դրա բարձր պարունակությամբ: Նման թունավորման ժամանակ օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը, որն 1-ին հերթին անդրադառնում է Ա-ի վրա: Ֆլյուորոզից ախտահարվում են այն երեխաների մնայուն Ա., որոնք ծնված օրից ապրում են ֆտորի բարձր պարունակությամբ ջուր պարունակով աշխարհագր. գոտիներում: Այդպիսի դեպքերում արծնը դառնում է կավճանման, վրան առաջանում են բաց դեղին կամ մուգ դարչնագույն բծեր, կտրող եզրերին և ծամող մակերևույթներին արծնը և դենտինը մաշվում են: Այդ հիվանդության կանխարգելման նպատակով սանհակահամաճարակային մարմիններն իրականացնում են ջրի ֆտորազերծման միջոցառումներ:
Ատամների խնամքը իրականացնում են ատամի խոզանակի, ատամի մածուկի, բերանը ողողելու հատուկ միջոցների օգնությամբ: Ատամի խոզանակները ատամի փափուկ նստվածքները հեռացնելու համար են: Դրանք լինում են տարբեր չափերի և տարբեր կոշտության: Ցանկալի է օգտագործել ավելի փափուկ խոզանակներ: Պիտանիության ժամկետը մոտավորապես 3 ամիս է: Անհրաժեշտ է ունենալ անհատ. խոզանակ:
Ատամի մածուկներն ունեն մաքրող, բուժիչ և կանխարգելիչ հատկություններ: Դրանք պարունակում են ատամի վրա առաջացած փափուկ փառի լուծմանը, լնդերի բորբոքումների նվազեցմանը, բերանի հոտի վերացմանը նպաստող բաղադրանյութեր: Թողարկվում են նաև ֆտոր պարունակով մածուկներ, որոնք օգտագործվում են բժշկի նշանակմամբ: Առանձին ատամի մածուկներ, ունենալով ոսկրափուտը կանխարգելող հատկություններ, կարող են գրգռել բերանի լորձաթաղանթը և ուժեղացնել լնդերից արյունահոսոթյունը: Նման մածուկները պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Ատամի էլիքսիրները հոտազերծող են (տես նաև Բերանի խոռոչ): Ա. մաքրելիս լնդային եզրը հարկավոր է խնայել: Խոզանակի շարժումները պետք է լինեն այնպես, որ լրիվ մաքրեն Ա-ի մակերևույթը: Ա-Ի շրթնային, այտային, լեզվային և քմային մակերևույթները մաքրում են ուղղաձիգ շարժումներով (Ա-ի վզիկից դեպի ծամող մակերևույթ): Ա-ի ծամող մակերևույթը մշակում են շրջանաձև շարժումներով, որից հետո բերանը լավ ողողում են: Ա. մաքրում են առավոտյան՝ մածուկով, իսկ երեկոյան՝ միայն խոզանակով: Քնելուց առաջ բերանի խոռոչը ողողում են ջրով: Երեխաներին պետք է սովորեցնել Ա. խնամել 2-3 տարեկանից:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ խնամքի վերաբերյալ հանձնարարականներ է տալիս ստոմատոլոգը: Բժիշկն ատամի քարը հեռացնում է հատուկ գործիքների օգնությամբ: Ա-ի վնասվածքներից խուսափելու համար մանր և փափուկ նստվածքները կամ սննդի մնացորդները չի կարելի հեռացնել մետաղե առարկաներով: Խորհուրդ է տրվում օգտագործել փայտե և պլաստմասսայե ատամմաքրիչներ՝ մեկանգամյա գործածության համար:
Ա-ի և բերանի խոռոչի ճիշտ խնամքը, Ա-ի հիվանդությունների ժամանակին բուժումը, հղի կնոջ և կրծքի երեխայի լիարժեք սնունդը, նպաստում են առողջ Ա-ի ձևավորմանը: Ա-ի հիվանդությունները հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է տարին 2 անգամ դիմել ստոմատոլոգի, կատարել նրա նշանակած կանխարգելիչ միջոցառումները: Դա նպաստում է Ա-ի պահպանմանը:
ԱՏԱՄՆԵՐԻ ՈՍԿՐԱՓՈՒՏ, տարածված հիվանդություն, որի դեպքում ատամի կարծր հյուսվածքները փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ:
Առաջանում է երիտասարդ տարիքում: Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են 1-ին մնայուն մեծ աղորիքները:
Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն: Բայց ճշգրիտ հաստատված է, որ Ա.ո-ին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը: Նպաստում է նաև ատամների վատ խնամքը: Ատամները պտղի օրգանիզմում սաղմնադրվում են ներարգանդային կյանքի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների Ա.ո-ին նպաստում են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները: Աշխարհագր. որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով Ա.ո-ով երեխաների հիվանդացությունը բարձր է: Ա.n-ի արագ խորացումը, հատկապես մանկ. տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր վարակիչ հիվանդությունների, սննդում վիտամիննեերի