Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/730

Այս էջը հաստատված է

ՔՊ բժշկ. ծառայության հիմն. խնդիրներն են ախտահարված բնակչութան առողջության, աշխատունակության վերականգնումը, հաշմանդամության և մահվան դեպքերի նվազեցումը, զանգվածային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումը, բնակչության սան. բարեկեցության ապահովումը, թշնամու զանգվածային ոչնչացման զենքի սան. հետևանքների վերացումը, ՔՊ ոչ ռազմ. միավորումների և հիմնարկների անձնակազմի առողջության պահպանումը: Այդ բժշկ. ծառայության կազմում ստեղծվում են ոչ ռազմ. բժշկ. միավորումներ, հիմնարկներ և կառավարման մարմիններ: Բժշկ. միավորումների թվին են պատկանում սան. պահակակետերը, սանդրուժինաները, սանդրուժինայի ջոկատները, 1-ին բժշկ. օգնության ջոկատները, մասնագիտացված բժշկ. օգնության ջոկատները, շարժ. հակահամաճարակային ջոկատները ևն: ՔՊ բժշկ. ծառայության համակարգում նախատեսվում է հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դիսպանսերների, հիգիենային և հակահամաճարակային, արյան ներարկման կայանների և այլ հիմնարկների լայնորեն օգտագործումը: Պատերազմ. պայմաններում դրանցից շատերը ձեռք են բերում սովորականից մասամբ տարբերվող պարտականություններ: Բուժ. տարահանման (էվակուացիոն) ծառայության համակարգում տուժածներին ցուցաբերվում է 1-ին բուժ., բժշկ., մասնագիտ. և հատուկ օգնություն:

1-ին բուժօգնությունը տուժածին ցույց է տրվում տեղում՝ ինքնա- և փոխօգնությամբ, ինչպես նաև սանկետերում, սանջոկատներում, փրկարար ջոկատներում և ՔՊ այլ միավորումներում:

Սանդրուժինաները տուժածներին կենտրոնացնում են տուժածների հավաքի ժամանակավոր կետերում և, օգտագործելով գլխավորապես փրկարար ջոկատների ուժերն ու միջոցները, կազմակերպում են տուժածների դուրսբերումն ու տարահանումը ոչնչացման օջախի սահմաններից: Դրուժինաները ցուցաբերում են 1-ին բուժօգնություն, վիրակապ են դնում վերքին և այրվածքին, ձեռքի տակ եղած միջոցներով ժամանակավորապես դադարեցնում են արյունահոսությունը, կատարում են անշարժացում, տալիս ցավազրկող դեղանյութեր, հակաթույներ, հակաբիոտիկներ, կատարում են պարզագույն այլ միջոցառումներ՝ արհեստ. շնչառություն, սրտի անուղղակի մերսում: Եթե տուժածների դուրսբերման վայրից մինչև բուժկետ ընկած հեռավորությունը շատ մեծ է, ապա կազմակերպվում են սան. փոխադրության կետեր, որտեղ տեղափոխում են տուժածներին: Այդ կետերի փոխադրամիջոցները տուժածներին հասցնում են առաջին բուժօգնության ջոկատ (ԱԲՕՋ): Վերջինս շարժ. բժշկ. միավորում է, որը ստեղծվում է բուժկանխարգելիչ հիմնարկների, որոշ ուս. և ԳՀ բժշկ. ինստ-ների հիմքի վրա: Այդ ջոկատի պետը ղեկավարում է ոչնչացման օջախում աշխատող բժշկ. միավորումները և կազմակերպում ջոկատի աշխատանքը:

ԱԲՕՋ-ներում, որոնք տեղադրվում են ոչնչացման օջախի արտաքին սահմանների մոտ, ցույց է տրվում 1-ին բժշկ. և ընտրողական-որակյալ բուժօգնություն (արյունահոսության դադարեցում, հակաշոկային բուժում, վերքային վարակի կանխարգելում ևն), որն ուղղված է օրգանիզմի կենսագործունեության պահպանմանն ու առավել վտանգավոր բարդությունների կանխարգելմանը՝ տուժածներին անվտանգ բժշկ. բազա հասցնելու նպատակով:

Քաղաքամերձ գոտում ստեղծված բժշկ. հենակետերում ցույց է տրվում որակյալ և մասնագիտ. բուժօգնություն, ախտահարվածները բուժվում են մասնագիտացված և բազմամասնագիտացված հիվանդանոցներում:

Բժշկ. հենակետը սարքավորվում է զանգվածային ոչնչացման օջախից դուրս՝ գյուղ. վայրում: Հենակետի կազմի մեջ մտնում են ՔՊ բժշկ. ծառայության հիվանդանոցներ, որոնք սարքավորվում են այդ գյուղ. վայրի և քաղաքից տարահանված հիվանդանոցների հիմքի վրա: Բժշկ. հենակետի կազմում ընդգրկված հիվանդանոցների կազմակերպչ. մեթոդ. և օպերատիվ ղեկավարումն իրականցնում է բժշկ. հենակետի վարչությունը:

Տուժածները ոչնչացման օջախից բժշկ. հենակետ տարահանվում են փոխադրամիջոցի բոլոր տեսակներով՝ ավտոմոբիլային, օդային, երկաթուղային և ջրային փոխադրանիով: Ոչնչացման օջախից երկաթուղային և ջրային փոխադրանիով տուժածներին տարահանելիս բեռնման և բեռնաթափման կայաններում (նավակայաններում) նրանց ժամանակավորապես տեղավորելու համար ստեղծվում են տարահանման ընդունարաններ:

Քիմ. ախտահարման օջախում տուժածներին 1-ին բուժօգնություն պետք է ցույց տրվի ամենակարճ ժամկետում, քանի որ թունավոր նյութերի (ԹՆ) մեծ մասը խիստ թունավոր է և արագ ազդող: Այդ նպատակով սանդրուժինաները տրանսպորտով հասցվում են անմիջականորեն վարակի օջախ՝ հատուկ հետախուզում կատարող խմբից հետո: Տուժածին անմիջապես հագցնում են հակագազ, ներարկիչ-պարկուճից ներարկում են կիրառված ԹՆ-ին համապատասխան հակաթույն: Մաշկին ընկած կաթիլահեղուկային ԹՆ հեռացնում են հակաքիմ. փաթեթի հեղուկների օգնությամբ (տես Անհատական հակաքիմիական փաթեթ): Տուժածներին արագորեն տարահանում են օջախի սահմաններից: Փրկարար. աշխատանքներն անձնակազմը կատարում է հակագազերով և պաշտպան. հագուստով: Աշխատանքն ավարտելուց հետո միավորումների անձնակազմը ենթարկվում է լիակատար սան. մշակման, իսկ հանդերձանքը (հակագազեր, պաշտպան. հագուստ, սան. պայուսակներ, պատգարակներ) ենթարկվում է ապագազացման: Քիմ. ախտահարման օջախ եկած ԱԲՕՋ-ներն աշխատում են այդ օջախի սահմաններից դուրս՝ քամու ուղղության հակառակ կողմում: Այդ ջոկատներում մաշկաներծծվող ազդեցության ԹՆ-ով ախտահարվածներին ենթարկում են հատուկ մշակման, իսկ նրանց հագուստը՝ ապագազացման: Կաթիլահեղուկային ԹՆ-ով վարակված վերքերը ենթարկում են մանրակրկիտ վիրաբուժ. մշակման:

Բակտերիային (կենսբ.) վարակման օզախում բուժօգնությունը նպատակահարմար է կազմակերպել տեղամասային սկզբունքով, քանի որ պահպանվում է խաղաղ ժամանակվա բուժկանխարգելիչ ցանցը: Բակտերիային վարակման օջախը վերացնելիս գլխ. դերերը պատկանում են հիգիենային և հակահամաճարակային կայանին ու շարժ. հակահամաճարակային ջոկատին, ինչպես նաև մասնագիտացված հակահամաճարակային բրիգադին, որը նախատեսված է հատկապես վտանգավոր հիվանդությունների օջախում աշխատելու համար: Սանդրուժինաներն օջախում աշխատում են դրանց անմիջական ղեկավարությամբ: Բակտերիաբան. հետախուզության տվյալների հիման վրա իրականացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր (կարանտինի սահմանում, բնակչության խմբերի մեջ շփումների սահմանափակում, անհատ. պաշտպանության միջոցների կիրառում, շրջապատող միջավայրի օբյեկտների վարակազերծում ևն): Բժշկ. միավորումների անձնակազմը, որը նախապես ենթարկվում է շտապ կանխարգելման (հակաբիոտիկներ և այլ հակաբակտերիաբան պատրաստուկներ), հատկապես վտանգավոր վարակի օջախում աշխատում է հակագազերով կամ պաշտպան. դիմակներով, ձեռնոցներով, պաշտպան. հագուստներով և կոշիկներով: Սանդրուժինաները մասնակցում