Այս էջը սրբագրված է

Եր. Պեզազյանը, Մ. Տապազյանը (Վեսպեր) և Ս. Շալջյանը։ Եր. Լալայանի գրառումները համեմատաբար անաղարտ ու բարձրորակ են՝ Լոռու բարբառի քերականական, հնչական ու ոճական առանձնահատկությունների պահպանմամբ։ Խմբարշավի մյուս անդամների գրի առած հեքիաթների մեջ որոշակի նկատվում է Արևմտյան Հայաստանի մի քանի բարբառների ազդեցությունը (Մուշ, Վան), որոնց կրողներն են եղել վերոհիշյալ բանահավաքները. Հիշյալ բնագրերի մեջ կատարված են միայն խիստ անհրաժեշտ ուղղումներ, որոնք կնպաստեն բնագրի իմաստի ճիշտ ընկալելուն, մյուս խաթարումները թողնված են՝ պատկերացում կազմելու բանահավաքչական աշխատանքների իրական վիճակի մասին։

Թումանյանի շրջանի հեքիաթների մյուս նշանակալից հատվածը վաստակավոր ուսուցիչ-բանահավաք Մուշեղ Հակոբյանի 1930—1940-ական թթ. կատարած գրառումներն են՝ թվով 32։ Մ. Հակոբյանի գրի առած հեքիաթները նույնպես արժեքավոր են բանահյուսական-բարբառային առանձնահատկությունների պահպանման տեսակետից։ Դրանց մեջ առանձնահատուկ արժեք են ներկայացնում Ալավերդու շրջանի Աթան գյուղի նախկին բնակիչ 90-ամյա Եղսում տատի հեքիաթները (թվով 20)։ Այդ նյութերը հեքիաթագիտության համար կարևոր են' ասացողի և նրա պատմած նյութի կապի ու փոխառնչության հետազոտման տեսանկյունից։ Մ. Հակոբյանը այդ առթիվ ժամանակին հրատարակել է հետաքրքրական մի հետազոտություն բանասաց Եղսում տատի մասին[1]։

Թումանյանի շրջանի հեքիաթների բաժնում տեղ են գտել նաև հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, բանահավաք Արազ Կարապետյանի 1963 թ. Ալավերդու շրջանի գյուղերում գրի առած 10 հեքիաթները։

Լոռու ազգագրական շրջանի մյուս միկրոշրջանը Ստեփանավանի (նախկին Ջալալօղլու) շրջանն է։ Հատորում այս միկրոշրջանից ուշագրավ են Վրեն Տաշրացու 7 հեքիաթները։ Վ. Տաշրացին այդ հեքիաթները գրի է առել մինչև 1910թ. (հավաքածուի տակ դրված է այդ թվականը)։ 1934թ. նա իր հավաքածուն հանձնել է վաստակավոր մանկավարժ Սիմակին։ Այնուհետև այդ հավաքածուն

  1. Մ. Հակոբյան, Մի ասացողի կյանքն ու ստեղծագործությունը: Երևանի պետական համալսարանի ուսանողների գիտական աշխատությունների ժողովածու,№ 2, 1940, էջ 67—102։