Այս էջը սրբագրված է

16. ԿԱՐՄԻՐ ՁԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ

Ըլում ա, չի ըլում՝ մի թաքավորի քաղաքում մի պառավ կնիկ․ նրան ունենում ա մի տղա՝ շատ ղալսլ, էնքան ղալսլ, որ տակին անելիս է ըլում, էն պառավը՝ սրբելիս։

Աշունք ժամանակ ա ըլում, ցուրտ, սելվորնին փետի գնալիս են ըլում։ Պառավը մի լուծ լավ եզն ա ունենում։ Սելվորներին ղանչանք ա անում, թե.— Իմ սելն էլ լծեմ, տղեն դնեմ մեչը, հետներուդ տարեք, որ փետ անեք, բարձեք, իրեն էլ եդ դնեք վրեն, էնքան ըլի, որ քշի բերի։

Լծեց, էրետ իրան, քշեցին գնացին։

Գնացին թաքավորի պալատի տակը. մի ջուր կար ընտեղ, եզնիքը ընտեղ ընկան ջրի մեջը, մի Կարմիր ձուկը եզան ոտի հետ ընկավ ցամաքը։

Էն տղեն ասավ, թե.— Ա՛յ ձուկը, քու տեղը ինչ նեղ էր, որ ջրիցը ընկար ցամաքը,

Թաքավորի աղջիկը բալկոնումը ընկած թմաշա աներ։

Հընկերտինքը ասին էդ տղին, թե.— Էդ ձուկը վեկալ տանենք ուտենք։

Տղեն ասավ, թե.— Ո՜վ ա սելիցը վեր գալի,— ճիպոտով բոթեց գձեց ջուրը։

Ձուկը կաղնեց ջրումը, ասավ.— Որ դու գձեցիր ինձ ջուրը, ա՛յ