աստծու իրան տակին՝ ինչ որ խնդիրք անես, քու խնդիրքդ կատարեմ ես։
Թաքավորի ախչիկը բալկոնի վրեն կաղնած թամաշա անելիս, էդ տղեն տակին անում ա։ Ախչիկը, որ Էդ տեհավ, ասավ.— Վիկալեք գձեցեք ջուրը էդ ֆոտածին։
Տղի ջիգրը շատ ՝կավ, ասավ.— Կարմիր ձուկը, խնդրում եմ, որ էդ ախչիկը էրկուֆոքիսանա։
Ախչիկը էն սհաթն էվետ էրկուֆոքիսացավ։ Մերը մի առժամանակից եդը տեհավ, որ ախչիկը էրկուֆոքիս ա, թաքավորին կանչեց, շանց էրետ, որ ախչիկը էրկուֆոքիս ա։
Թաքավորն ասավ.— Ինչ որ դրան կանե՜մ, դու կտենաս։
Մերը ախչկանը ասեց.— Արի ինձ խոստովանվի, տենանք ումնից ա։
Ախչիկը մի առժամանակից եդը խտոր ընկավ, մի տղա րրեխա էբեր։
Թաքավորն էկավ, տեհավ, որ դրուստ որ խտոր ա ընկել, կանչեց բոլոր ժողովրդին, ասավ.— Ախչկան իրա բալուլովը դուս բերեք բալկոնը։
Իրան ժողովրդին ամենքին մի խնձոր էրետ, ասավ.— Էդ խընձորնին կգցեք, որ մինը ախչկանը տաք, մինը՝ բալուլին։
Ուրախ-ուրախ խնձորնին գցեցին ախչկանը, ոչ մինն էլա կարացին ոչ որ տան։
Թաքավորի շատ ջիգրն էկավ, ասավ.— Տեհեք քաղաքումը էլ մարդ կա՞, թե՞ պրծավ։
Ասին թե.— Թաքավորն ապրած կննա, մի պառավի տանը մի տղա կա, բերելու չի, ղալսլ ա։
Ղրկեց, թե.— Գնացե՛ք, ոնց որ ըլի բերել պտիք։
Գնացին զոռով էդ տղին վիկալան, բերին։ Էդ տղին որ բերին, թաքավորը էրկու խնձոր էրետ դրան,— ասավ.— Գցիլ պտես, որ մինը բալուլին պտիս տա, մինն՝ աղջկան։
Էս տղեն խնձորը վրա արավ, էրետ աղջկա ճկատին, մինն էլ վրա արավ, էրետ բալուլին։
Թաքավորը ժողովրդին ասավ.— Տեհաք, որ դուք կարացիք ոչ տալ, դա էրետ։ Տեհա՞ք, որ դրա բանն ա, էդ էրեխեն դրանից ա։ Գնացեք էս սհաթին մի գոմեշ բերեք ըստի, մի ղասաբ էլ բերեք։
Գնացին բերին։ Ղասաբին ասավ.— Էդ գոմեշը մորթե՛։
Ղասաբը գոմեշը մորթեց ու քերթեց։ Մի կպրչու կանչեց, ասավ.— Էդ աղջկան էլ, բալուլին էլ, էն տղին էլ դիր էդ գոմշու կաշու մեջ, ղայիմ կարի։