Այս էջը սրբագրված է

Կպըրչին էրետ կարեց։

Թաքավորը տվեց չորս տղի ասավ.— Վիկալեք տարեք էն ֆլան տեղումը արևի տակը վեր դրեք ու էկեք։

Տարան, դրին, էկան։ Մնացին դրանք արևի տակին։ Արևը շատ կաշին չորացրուց ու հուփ էրետ․ աղջիկը տղին ասավ.— Ա՛յ տղա, ախր դու մի բան կունենաս, որ ես էրկուֆոքիսացա, արի դու էդ բանը խնդրվի, մենք էս կաշու միջիցը դուս գանք, թե չէ էս արևը մեզ հուպ կտա, կկտորվենք։

Տղեն թե,— Կարալ չե՛մ։

Աղջիկը սկսեց դրան ղանչանք անիլը։

Տղեն ասավ.— Օ՜ֆ, Կարմիր ձուկը, խնդրում եմ ազատես էս նեղ տեղիցը։

Էն սհաթը կաշին պատռվեց, միջիցը դուս էկան. եփոր դուս էկան կաշվի միջիցը, աղջիկն ասավ.— Սոված մեռնում եմ, դու էլ կըլես սոված, բի՛, էդ բանն ինչ բան որ ա, խնդրվի, մեզ հմար հաց ըլի ըստի, որ ուտենք։

Տղեն ասավ.— Կարմիր ձուկը, խնդրում եմ, որ ըստի հաց ըլի ուտենք։

Էն սհաթին հացը դուս կացավ, լավ հաց կերան։

Աղջիկն ասավ, թե.— Ա՛յ տղա, եփոր էդ հունարն ունես, մենք ըստի անտուն, անտեր կկոտորվենք, բի էդ բանին խնդրվի, միննաթ եմ անում, որ մեզ ըստի թաքավորի ամարաթի պես մի ամարաթ դուս կենա։

Տղեն խնդրվեց, էն հադաղը ամարաթը դուս կացավ։ Նի մտան, տեղավորվեցին։

Թաքավորը ռավոտը վիկացավ էն տեին մտիկ արավ, տեհավ, որ իր ա ամարաթիցը լավ ամարաթ էն դըզումը։

Իրան նազըրնուց էրկըսին ղարկեց, թե.— Գնացե՛ք, տեհեք, թե էդ ի՞նչ ամարաթ ա, տեհեք ո՞վ կա մեջը, ինձ հմար մի խաբար բերեք։

Գնացին նազըրնին տեհան, որ միջին մի հատ տղա կա, մի խանում։

Էկան թաքավորին ասին, թե.— թաքավորն ապրած կենա, թե դու էն թավուր խանում ունենաս՝ էլ քեզ ի՜նչ կա աշխարքի մեջը։

Ասավ․— Ա՛յ նազրնի, էն խանումին տեր չունի բա՞։

Ասին.— Մի տեր ունի, որ իրենից դահա լավը։

— Որ տենց եք ասում, վե կացեք մեր ղոշունով գնանք, տենանք։