Այս էջը սրբագրված է

մուտք է արվել բանահյուսական արխիվ։ Վ. Տաշրացին յուրահատուկ ձևով է կառուցել իր հավաքածուն։ Կոչելով այն «Հեքիաթների աշխարհում»՝ պայմանականորեն բաժանել է գիշերների։ Հրատարակվող հեքիաթները առաջին գիշերվա զրույցի նյութերն են։ Բանահավաքը հիմնականում պահպանում է Լոռու բարբառի յուրահատուկ գծերը՝ օգտագործելով նաև գրական և խոսակցական լեզվի ընդհանուր ոճեր ու դարձվածքներ։ Վ․ Տաշրացին իր հավաքածուին կցել է ներածություն՝ «Հայ ժողովրդական բանավոր գրականության մասին (խոհեր)» և Նախաբանի տեղ՝ «Կյանքը հեքիաթ է, հեքիաթը կյանք» վերտառությամբ։

Ստեփանավանի միկրոշրջանի հեքիաթների շարքում կարևոր տեղ են գրավում լրագրող-բանահավաք Արտավազդ Սաքանյանի 1950—1966 թվականների ընթացքում գրի առած 13 հեքիաթները։ Այդ հեքիաթները գրի են առնված բարբառի քերականական, հնչական և ոճական առանձնահատկությունների պահպանմամբ։

Ազգագրական առումով Գուգարքին (Լոռուն) հարում են Նոյեմբերյանի և Բոլնիսի շրջանները։ Այս բնակավայրերից հատորի մեջ ընդգրկված են Ա․ Կարապետյանի 1961 թ. գրի առած 6 հեքիաթները։ Դրանք պատմված են կիսով չափ խառը գրական լեզվով, որը գալիս է ասացողից։ Մեկ տպագիր հեքիաթ վերցված է «Ազգագրական հանդեսի» XI գրքից (1904 թ․), որը կցված էր Եր. Լալայանի «Բորչալուի գավառ» ազգագրական նյութերին։

Սույն հատորում տեղ են գտել նաև 1860-ական թվականներին «Մեղու Հայաստանի» պարբերականում Լոռուց տպագրված 3 հեքիաթ, Խ. Շահնազարյանի 1894թ. Ղազախի բարբառով գրի առած 3 և Եր. Լալայանի 1926թ. Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում գրի առած 16 անտիպ հեքիաթները։

Բնագրերից բացի, հատորն ունի.

Ծանոթագրություններ, որտեղ հերթականությամբ լուսաբանվում է հատորում տեղ գտած բոլոր հեքիաթների գրառման պատմությունը,

Բառարան, որն ընդգրկում է հատորում տեղ գտած բարբառային դժվար հասկանալի և փոխառյալ բառերի բացատրությունները,

Ցանկեր, որոնք այբբենական կարգով ներկայացնում են հատորում ընդգրկված հեքիաթները՝ ըստ տեղի և ասացողների, հատուկ անունների և առարկայական։

Հատորում հանդիպող համառոտությունների բացատրությունը․