կանգնեց դես մտիկ արավ, դեն մտիկ արավ, ասավ. «Էս վարդի ձառը խո էս անիլ չի»։
Մի օր պհեց էդ թելը, էքսը վի կալավ տարավ էրետ տերը։
Թելատերն ասավ.— Ապրե՛ս, դեդի՛, էս ընդրանից լավ ես մանել, շնորհակալ եմ։
Պառավն ասավ.— Իրեք գրվանքա բամբակ քաշի տուր։
Իրեք գրվանքա բամբակ քաշեց, էրետ իրան։
Պառավը տարավ տանը էդիր էտ բամբակը, ղաստի իրան ֊իրան ասավ. «Գնամ հըրևանի տունը, գամ»։ Պառավը դուս էլավ, վարդի ծառը էլեդ դառավ ախչիկ, բամբակը մանեց, թել շինեց ու ընդի կախ արավ։ Տունն ավլեց, խորակը շինեց, իրան փայը կերավ, պռավի փայը ծածկեց։ Գնաց էլեդ դառավ էն վարդի թուփը։
Պառավը տուն էկավ, տեհավ, որ շինած չիմ. վի կացավ պառավը, ասավ. «Հըլա ես գնամ հրևանի տուն, տենամ էս ի՞նչ բան ա»։ Գնաց ու դռանը տապ արավ։ Տեհավ էլի վարդի թուփը ախչիկ դառավ, տունն ավլեց ու խորակը շինեց, իրան փայը կերավ, պռավինը ծածկեց, ուզեց, որ գնա վարդի թուփը դառնա, պառավը չուստ տուն ընկավ ու փեշիցը բռնեց։
— Ախչի՛,— ասավ.— դու որ ախչիկ ես, խի՞ ես ըտթավուր բաներն անում, որ իմ խելքը կորչում ա գլխիցս։
— Ի՞նչ անեմ, դեդի ջա՛ն, վախում եմ, թե ինձ պահես ոչ ու պահպանես։
— Ես որդի չունեմ, քեզ իմ գլխի ծերին կպահեմ։
— Դե որ կպահես, դեդի ջա՛ն, օրը իրեք գրվանքա բամբակ կբերես, շատ սիրուն կմանեմ, քեզ կտամ, կտանես տերը կտաս, փողը կառնես, մեր գլուխը կպահենք էտով։
Մի օր պառավը դուս էլավ քուչեն, տեհավ, որ թքավորը պառավ կնանիք ա հվաքում։ Տղեն նշնել ա, էդ պառավ կնանոց հվաքում ա, տանում ա, որ հրսանիքի շորը օխնեն, որ ձևեն։
Պառավը եդ էկավ իրանց տուն։ Ախչիկը հարցրուց թե.— Դեդի՛, էդ ի՞նչ շատ եդացար։
Պառավն ասավ.— Թաքավորն իրա տղին նշնել ա, պառավ կնանիք էր հվաքե, տաներ, որ շորը օխնեն ու ձևեն, ես էլ ռաստ էկա, ինձ էլ տարավ։
— Դեդի ջա՛ն,— ասավ,— հըմի հրսանիքի շորերը կարո՞ւմ են։
Թե.— Հա՛,— ասավ,— որդի՛, կարում են։
Ասավ.— Դեդի ջա՛ն, գնա թքավորին ասա, տղիդ նհալին տուր, տանեմ իմ ախչիկը կարի։