Պառավը գնաց թաքավորին ասավ.— Թաքավորն ապրած կենա, տղիդ նհալին տուր, տանեմ իմ ախչիկը կարի։
— Ախր դու ախչիկ չունես, ա՛յ պառավ, է՜,— ասավ թաքավորը։
Ասավ.— Ես մի ֆոքեորդի ախչիկ եմ ճարել ինձ հմար։
Թաքավորն ասավ.— Դեդի, ըժու քու ախչիկը էդքան շնորհք ունի՞։
— Թե լավ չի կարիլ,— ասավ պառավը,— իմ գլուխը քե հալալ։
Կլոլեց, էրետ պռավին։ Վի կալավ էբեր տուն։ Ախչիկը վի կալավ նհալին կարեց, մի քիչ տեղ անկարել էթող, կռացավ միջին ձեն ածավ.— «Ո՛վ Սառսանամ, Սառսանամ,— ըսենց էր նրա անունը,— Սառան նանիցն ընկած, օխտն ախպորից ընկած, դռնեդուռ ընկած Սառսանամ»։
Ըսենց ձեն քցեց նհալի մեջը ու կարեց։ Էրետ պըռավին, պառավը տարավ էրետ թաքավորին։
— Ո՜ւհ, դեդի՛, ըսենց հունարով ախչիկ ունես դո՜ւն։
Պառավն ասավ.— Որ ես ըտենց հունարով ախչիկ չունենամ, իմ գլուխը կտրիլ կտամ քե՛զ։
Թքավորը տղի հըրսանիքը նստացրուց։
Օխտն օր, օխտը քշեր հըրսանիք արավ տղին։ Թաքավէրեք արավ, ջոկ օթախի մեշ գձեց տղին ու հարսին։ Տղեն գնաց խտոր ընկավ, ախչիկն էկավ նհալին վեր էլավ, որ շորերը հանի, նհալու միչիցը ձեն էրետ, թե. «Սառսանամ, Սառսանամ, Սառան նանիցն ընկած, օխտն ախպորիցն ընկած, դռնե-դուռ ընկած Սառսանամ»։
Էս ձենի վրա թազա հարսի սիրտը ճաքեց ու մեռավ։ Տղի միտն ընկավ, որ Սառսանամին անտեր բրախել ա։
Գնաց թաքավորին կանչեց, ասավ.— Արի տես, ախչիկը հանկարծ մահացավ։
Թաքավորը էկավ տեհավ, որ ախչիկը՝ սիրտը ճաքել ա, մեռել։
Ասավ.— Դե՜, ա՛յ որդի, ես ի՛նչ անեմ, դու ի՛նչ անես, դրա ճկատի գրածն էլ ըտենց էր։
Մի քանի օրից եդը Սառսանամը ասավ պառավին.— Կարա՞ս որ մի գիր գրեմ, տանես թաքավորի տղի ձիու յալիցը կախ անես։
— Լա՛վ,— ասավ,— որդի՛, խի՞ չեմ կանա տանի։
Մի գիր գրեց, էրետ պռավին, տարավ, մի ուստութենով թաքավորի տղի ձիու յալիցը կախեց ու դուս էկավ։
Թաքավորի տղեն էկավ, որ ձին թիմարի, մտիկ արավ, տեհավ,