Այս էջը սրբագրված է

որ յալիցը մի գիր գրած ա թե. «Թաքավորի տղա՛, ես քեզ ասի, թե որ ինձ իմ տեղիցը ժաժ մի տուր, դուն հում կաթնակեր ես, ինձ պըհիլ չես։ Ես ֆլան պըռավի տանն եմ, յա՛ արի ինձ տար իմ տեղը, յա՛ թե չէ, արի ինձ ուզի․ թե ուզես էլ, էս պառավի տանը պտի նշնվես ու ըստիան պտիս հրսանիք անի, տանի»։

Տղեն կարդաց, սիրտը տակն ու վրա էլավ, ասավ.— Թեկուզ թաքավորը վիզս կտրի, ես պտի երեսս պատռեմ, թաքավորին ասեմ, տր ինձ հմա կնիկ ուզի։

Մի քանի օրից եդը թաքավորին հացի վրա ասավ.— Թաքավո՛րն ապրած կենա, թե կուզես գլուխս էլ կտրես, քեզ մի բան պտեմ ասի։

— Ա՛յ որդի, ասա՛,— ասավ,— խի՞ կկտրեմ։

— Թաքավորն ապրած կենա,— ասավ,— մի քիչ իմ ասելու խոսք չի։

— Ի՞նչ որ ըլի, որդի՛, կատարիլ պտիմ, ասա՛,— ասավ։

— Թաքավո՛րն ապրած կենա, էդ մի ախչիկն հլա մահացավ, իրան ճակատի գիրն էր, բա ինձ հմար էլ կնիկ չպտես ուզի՞լ։

Թաքավորն ասավ.— Բա չպըտի ուզե՞մ, ուզել պըտեմ։

Տղեն ասավ.— Թաքավո՛րն ապրած կենա, թե ուզիլ պտիս, մի ախչկա տեղ շանց կտամ քեզ, թե կուզես՝ էն ա, թե ուզիլ չես՝ էլ աշխարքի էրեսին ես կնիկ չեմ ուզի։

— Ասա՛, որդի, էդ որդի՞ ա, ասա՝ կուզեմ։

Ասավ.— Թաքավորն ապրած կենա, էն ֆլան պըռավի տանը մի ախչիկ կա, պտիս ընդի նշնի ու ընդիան էլ հրսանիք անի, բերի։

— Ա՛յ որդի,— ասավ,— նա ի՞նչ թավուր ախչիկ ա, որ ես գնամ, էն պռավի տանիցը նըշնեմ, հրսանիք անեմ, բերեմ։

Ասավ.— Թաքավո՛րն ապրած կենա, թե շատ-քիչ իմ գլուխը կսիրես, կուզես առանձին, կուզես քու նազրնով գնա, մի մհանով պռավի դռնիցը անցի, տե՛ս, թե կհավանես՝ ընդի նշնի, ընդիան հրսանիք արա, բի, թե հվանիլ չես՝ բրախի կորչի։

Թաքավորը վի կացավ, իրան նազրնուցը մինը վի կալավ, գնաց։ Գնաց պռավի դուռը։ Պռավի դռնիցը մտիկ արավ, տեհավ ախչկանը՝ ուշքը գնաց, ախչիկը տեղիցը կագնեց ու գլուխ էրետ։

— Դեդի՛,— ասավ թաքավորը,— ախչիկը քունն ա՞։

Քրքրվեց պառավը, թե.— Իմն ա։

— Դե, արի,— ասավ,— նշան տամ իմ տղի համար։

Պռավի ձեռն ու ոտը իրար խառնվեց։ Դեմ վազեց, նշանն առավ, էրետ ախչկանն։