Այս էջը սրբագրված է

— Դե՛,— ասավ,— դեդի՛, այ էգուց հրսանիքը բերիլ պտիմ քու դուռը։ Ախչկանդ հարցրու տես ղապո՞ւլ ա։

Ախչկանը հարցրուց, ասեց.— Ախչի՛, զապո՞ւլ ես, որ գան էգուց։

Ախչիկը գլխով էրետ։

Գնաց թաքավորը ուրախ-ուրախ տուն։

Ասավ.— Ապրի՛ աչքդ, տղա՛, էդ ախչիկը ե՞փ ես տեհել, որ հըվանել ես:

— Թաքավո՛րն ապրած կենա,— ասավ,— ես աչքով չեմ տեհել, երազով եմ տեհել։

Թքավորը սկսեց հրսանիքը նստացնիլը։ Հրսանիքն էբեր պռավի դուռը։

Օխտն օր, օխտը քշեր հրսանիք արավ։ Հասցրուց իրուր մուրազի, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Աստծանե իրեք խնձոր վեր գա. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարքին։