18. ՄՈԽՐԱՀԱՆ ԴԱՎՐԻՇԻ ՀԵՔԻԱԹԸ
Ըլել ա, չի ըլել՝ մի դուքանչու տղա։ Օրերի մի օրը դրան պատահել ա մի դավրիշ։ Էդ դավյւիշը էդ տղի մոտ ծառայելիս ա ըլել, միշտ կրակի մոխիրը դուրս հանելիս ա ըլել. անումը դրել են՝ Մոխրահան դավրիշ։
Օրերի մի օրը դավրիշը էդ տղին ասում ա.— Արի դու ձեր թքավորի ախչիկը ուզե։
Նա էլ ասում ա.— Ինչպե՞ս կարելի ա, որ թքավորը ինձ ախչիկ տա. ես մի դուքանչի մարդ եմ։
Դավրիշն ասում ա.— Ես ընենց բան կանեմ, որ թքավորի ախչիկը ինքը իրան ոտով կգա քու կուշտը։
Տղեն ասում ա.— Եփոր նա գա, ես էլ կընդունեմ։
Դավրիշը գիր ա անում, էդ ախչիկը քշերները գալիս ա էդ տղի կուշտը։ Մի վախտ անցնում ա, ախչիկը էրկուֆոքիսանում ա։ Թքավորը տենում ա, ասում ա.— Ախչի՛, էդ ումի՞ց ա։
Ասում ա.— Փլան դուքանչուց ա։
Թքավորը հարցնում ա, թե.— Նա գեր քու կո՞ւշտը, թե դու գնեիր։
Ախչիկն ասում ա.— Ե՛ս գնեի։
— Էդ ո՞նց ա, որ դու գնեիր։
Ասում ա.— Քշերը իմ օթախումը քնած վախտս մեկ էլ տենում