Այս էջը սրբագրված է

Գնում են խոտ ածում, կրակում։ Էդ տղեն որ քրտնում ա, ձեռը ըսենց էրեսին ա քսում, սուրմեն վեր ա գալի, թլիսմ անցնում ա, տենում են, որ հրեն ընդի մի ջահել տղա կագնած։ Ձեռիցը բըռնում են, տանում են թքավորի կուշտը։ Թքավորն ասում ա.— Դու քանի՞ գլխանի ես, որ ըտենց բան ես անում։

Ասում ա.— Թքավորն ապրած կենա, ինչ ուզում ես արա, ես եմ արել։

Թքավորը հրաման ա տալի, թե.— Տարեք դրան խեղդեցեք։

Դրան տանում են, որ խեղդեն, Դարվիշը իմանում ա, թքավորի ջեբիցը անգին տերօղորմին հանում ա ու իրան նադիրի կերպարանքով գնում ա էն խեղդող մարդկանց կուշտը։

Ասում ա.— Թքավորի օղորմութինը հասել ա, է՛ս էլ տերօղորմիան, վեր թողեք։

Դրան վեր են թողում, գնում ա իրա դուքանը։

Գալիս են, թքավորը հարցնում ա․— Խեղդեցի՞ք։

Ասում են.— Չէ՛։

Ջիգրվում ա.— Խի՞։

Թե, ասում ա.— Դու ասիր, մենք էլ վեր թողինք։

— Ո՞ւմ ասի,— ասում ա,— ես։

Ասին, թե.— Քու նազիրդ քու տերօղորմիան բերուց, ասավ՝ վեր թողեք, մենք էլ վեր թողինք։

Տերօղորմիան էլ տալիս են իրան։

Կանչում ա նազիրին թե.— Ինչպես ա, որ դու էկել ես իմ տերօղորմիան գողացել, տարել ես վեր թողուլ տվել էդ տղին։

Դա օրթում ա ուտում, թե.— Ես բանե խաբար չեմ։

Դրանք միտքն են անում, թե՝ էս ինչպես բան ա։ Ասում են, թե էդ տղի կշտին մի Դավրիշ կա, էդ Դավրիշն ա անում։

Թքավորն ասում ա.— Գնացեք էդ Դավրիշին բերեք ըստի։

Գնում են Դավրիշին ասում.— Թքավորը քեզ կանչում ա։

Դավրիշը ասում ա.— Ես թքավորի հետ գործ չունեմ։

Գնում են թքավորին ասում են, թե.— Գալիս չի՛։

Ասում ա.— Գնացե՛ք, բռնեցեք, կապեցեք ու բերեք։

Գնում են ասում, թե.— Արի՛, թքավորը անպատճառ ուղում ա։

Էլի գնում չի։ Բռնում են դրան, որ կապեն․ կռները բռնում են, կուռը պոկ ա գալի։

Թողում են գնում, թքավորին ասում.— Ըսենց գնացինք, բըռնեցինք, կռները պոկ էկան։

Ասում ա.— Խո՛ սաղ ա, գնացեք ջանդակը բերեք: