Այս էջը սրբագրված է

Գնաց մի մենձ դուզ էլավ, էն դզումը տեհավ ահագին ղոշուն, չիմ քար դառած, միտքն արավ, թե․ «Ես էլ քար կդառնամ,— ասավ,— էկել եմ, ընկել եմ, պետք ա սրա միջովն անց կենամ, ինչ կըլի, կըլի»։

Անցկացավ էն մեկել ղրաղը, տեհավ ընդեղ մի ահագին ամարաթ կա շինած։ Ամարաթի դռանը մի նռնըքի կա, նըռնըքին գոմշու ղդար նուռն ունի բռնած։ Էրկու նուռը պոկեց, ամենքը խուրջինի մի թայը դրուց, խուրջինը լքցրուց։ Մտիկ արավ տեհավ՝ ամարաթի չարդախումը մի կնիկ ա կաղնած, որ ո՛նչ ուտես, ո՛նչ խմես, կաղնես նրա ըրեսին մտիկ անես։

Նուռը վեր ա ունում, եդ դառնում գալի։ Իմանում ա իր ա հեր թքավորը նրա գալը, ուրախանում ա։ Տղեն գնում ա հոր կուշտը։ Գնալ-գալը իրեք տարի ա քաշում։

Հերն ասում ա․— Բերի՞ր նուռը։

Ասում ա․— Բերի՛։

Ասում ա.— Որդի՞ան բերիր։

Ասում ա․— Գնացի մի մենձ դըզի ռաստ էկա, մըչվել քառասուն օրվա ճըմփա կըլեր էդ դուզը, շատ ղոշուն կար քար դառած, ո՛րը ձիավոր, ո՛րը ոտով։ Ղոշունի էն կուռը անց կացա, ընդե մի ահագին մենձ ամարաթ կար, ամարաթի ղաքին մի նռնըքի կար, էրկու նուռը պոկեցի ու բերի։

Թքավորը հարցընում ա․— Ուրիշ էլ բան տեհա՞ր, թե չէ։

Թե, ասում ա․— Մի հուրի֊մալաք կնիկ տեհա, որ էդ չարդախումը կաղնած էր, էլ ուրիշ բան չեմ տեհել։

Թքավորն ասում ա․— Ա՜յ որդի, էդ քու մերն ա, էդ քար դառած ղոշունն էլ իմ ղոշունն ա։ Ըտեղ մի Ուշաբ կա, էդ Ուշաբը քու մորդ տարել ա, ղոշունը ղարկեցի, որ քու մորդ եդ բերի, ղոշունին չիմնուն քար ա շինել, քու մերը մնացել ա ընդի, ես ըտուր հմա միտքն անեի։ Ուշաբի դռնից ղայրի աշխարքումը էդ ղայդի նուռը մի տեղ էլ կա ոչ։ Էդ նուռը ով որ բերի, իմ կնկանն էլ կբերի, դրա խաթրու նուռն ուզեի ես։ Հըմի պետք ա գնաս քու մորը բերես, կարա՞ս․ թե կարալ չես։

— Կարամ բերեմ,— ասում ա տղեն։ Ասում ա ու էն էքսը ճամփա ընկնում։ Գնում ա ընչվել մորն ա հասնում։

Մերը չարդախումը կաղնած ա ըլում, ասում ա.— Ա՛յ տղա, էրկու անգամ ա դու գալիս ես, բա դու մեղք չե՞ս, Ուշաբը վեր կկենա քեզ քար կշինի։

Ասում ա.— Մերա՛, ես էկել եմ, որ քեզ տանեմ։