Այս էջը սրբագրված է

Որ ասում ա «մերա», ասում ա․— Դու ո՞վ ես, որ ինձ մերա ես ասում։

Ասում ա.— Ես թքավորի պուճուր տղեն եմ, է՛ն թքավորի, որի ղուշունը Ուշաբը քար ա դարձրել։

— Եփոր ըտենց ա, ըստի արի,— ասում ա կնիկը։ Տղեն վերև ա գնում․ կնիկն ընկնում ա իրա տղի ճըտովը, տղեն էլ ընկնում ա իրան մոր ճտովը։ Մերը տղին ա պըչպըչորում, տղեն՝ մորը։

— Ինձ տանելն,— ասում ա,— շատ դժար ա։ Ուշապը վեց օր քնել ա, մին օր էլ ընիլ պտի, որ վեկենա, օխտն օր քնում ա։ Դրան սպանելու հնար չկա։ Դու տապ արա, ընչվել օխտն օր, էքուց վեկկենա։ Ես կիմանամ նրա ֆորին որդի ա, էդ ղոշունը ո՞նց պտի կենդանանա, օխտն օրից եդնա նա նորից կքնի, որ կգաս իմ կուշտը, ես քեզ կասեմ։

Տղեն թող գնա տապ անի, թող հմի Ուշաբը վե կենա։

Կնիկը հարցնում ա Ուշապին․— Դու որ էդքան քնում էս, ես մնում եմ մենակ, ինձ հետ զրից անող չկա, խի՞ չես ֆոքուդ տեղը ասում, որ նրա հետ զրից անեմ, նրանով օրս անցկացնեմ քու քնած վախտը։

Ուշապն ասում ա.— Իմ ֆոքին, մեր կողքը մի ձոր կա, էդ ձորի միջին մի վերու վարազ կա, էդ վարազի փորումը մի ղութիկ կա, էն ղութումը իրեք ծիտ կա, էն ծտերն են իմ ֆոքին։ Էն վարազին էլ սպանելու հնար չկա, նրա հնարն էլ էն ա, որ թվանքի լուլեն իմ շեռովը մխած պըտի։

— Բա էդ ով կարա մխի,— հարցնում ա կնիկը։

— Ֆլան տեղը մի ղոնդաղսազ կա, նա կարա մխի։

Կնիկը էդ օրը էլ բան չի հարցնում։ Դա որտեղ որ շռում ա. գնում ա թաքուն մի աման ա դնում, որ շեռը մեչը դառնա։ Դևը գնում ա շռում, շեռը լցվում ա ամանի մեչը։

Մի օր էլ հարցնում ա, թե․— Էն քար դառած ղոշունին սաղանալու իլլաճ կա՞, թե ընենց քար մնալ պտին։

Դևն ասում ա, թե․— Էն մեր գավումը անմահական ջուր կա, էն ջրիցը, որ մատըդ թաթախ անես, քսես՝ չիմ կկենդանանան։

Էդ ասավ ու դևը քնեց։ Թքավորի տղեն էկավ, էդ հանգամանքները մերը մեկ֊մեկ պատմեց տղին ու շեռը տվուց տղուն, անմահական ջուրը ինքը թաքուն պահեց։

Տղեն դևի շեռը վե կալավ, գնաց դևի նշանց տված ղոնդաղսազի կուշտը, ասավ․— Էս շեռովը ինձ հմա մի թվանք մխե, ինչ որ ուզում էս, կտամ։