Այս էջը սրբագրված է

Ղոնդաղսազն ասավ.— Ես փող ուզում չեմ, մի բան կասեմ, կանես՝ կշինեմ, թե անել չես՝ կմնա անշինել։

Թքավորի տղեն ասավ.— Ասա՜, կանեմ։

— Ե՛ս,— ասավ,— մի ծին էրինջ կմորթեմ քի հմա, փորը վեր կածեմ ու սաղ կեփեմ․ թե դու մի շնչումն ուտես, էն վախտը թվանքը կշինեմ։ Մին էլ էս ջղացաքարը մի ձեռով վեր պտի ունես վրա անես։ Ընդով կշինեմ, դու էլ կերթաս վարազին կսպանես։

Թաքավորի տղեն ասավ։— Լա՛վ, մորթե տենանք։

Ղոնդաղսազը մի էրինջ բերեց, մորթեց, փորը վեր ածավ, սաղ էփեց, հանեց, դրեց էդ տղի աղաքին։ Տղեն մի շնչովը կերավ, վեր կացավ, մի ձեռովը ջաղացաքարը դեն գձեց։ Որ շունչ քաշեց, ամպի ձենից էվել ձեն էլավ։

Ղոնդաղսազը թվանքը մխեց ու տվուց տղին։ Էն տղեն առավ գնաց, որդի ո՛ր Ուշապը շանց էր տվել, վարազի տեղը։ Գնաց հասավ մի մենձ քարափի գլուխ, վարազը քարափի տակը, էրեսը դըբա քարափը արած էր, թվանքը տրաքեց՝ ճըկատի կես տեղը. վարազը վեր ընկավ։ Տղեն հասավ վարազին, փորը ճղեց, ղութիկը հանեց, ղութիկը բաց արավ, տեհավ՝ իրեք ծիտ կա միջին, էրկուսը սպանեց, մինը ձեռին էկավ։ Էկավ տեհավ, որ Ուշապի մի կենտ շունչն ա դուս գալի, կարում չի խոսա։

Ասավ․— Ո՞նց ես, Ո՛ւշապ։

Թե.— Ո՞ւր ա իմ ծերքի վախտը, որ քի քար դարձնեմ։

Թե.— Հրես ֆոքիդ, ա՛ռ, էս ա։

— Ինձ տո՛ւր,— ասավ,— ուտեմ, քի լավութին կանեմ։

Թե․— Քու լավութինը հասել ա, մնացել ա իմ լավութին անիլը։

Թե․— Ի՞նչ եմ քե լավութին արել։

Թե․— Շա՜տ լավութին ես արել, իմ մորը բերել ես քի հմա կնիկ շինել, իմ հեր թքավորի ղոշունն էլ քար ես դարձրել,— ասավ ու ծտի ճիտը պոկեց։ Ուշապը շան նման սըտակեզ։

Իր մորն ասավ.— Նանի՛, էս ա՝ ես ու դու կեըթանք, բա ղոշունն ի՞նչ անենք։

Մերն ասավ․— Որդի՛, դրա պատրաստութինը ես վաղ եմ տեհել, Ուշապի սաղ վախտիցը։ Անմահական ջուրը գավը լիքն ա, ձեռդ թաթախ արա, ամենին մի հետ քսե՝ կկենդանանան չիմ։

Մերն ինչ որ ասավ, տղեն անկաճ կալավ, ըտենց արավ, չիմ կենդանացան։ Ուրախացավ, իրան մորը ու իրենց ղոշունը չիմ վեկալավ ու ուրախ-ուրախ գնացին դըբա թքավորը։