Այս էջը սրբագրված է

Թքավորը իմացավ գալներուն, վեկացավ ղոշունով գնաց աղաքներուն, մենձ ուրախութենով բերուց տուն։ Քառասուն օր ղոնախլղ արավ էլլըգին, կերան, խմեցին, ուրախացան։

Թաքավորն ասավ իրա էլլըգին․— Հըմիկից եդը ձեր թաքավորը իմ պուճուր տղեն ա, ես ծերացել եմ, ոտից-ձեռից ընկել։ Ես էլ կարալ չեմ ձեզ կառավարել։

Եդնա նազիրի ախեիկը ուզեց պուճուր տղի հմա, օխտն օր, օխտը քշեր հըրսանիք արավ, պըսակեց։ Ինքը սաղ՝ իրան թաքավորութինը տվուց տղին։ Քիչ վախտից եդնը ինքը մեռավ։ Տղեն սկսեց կառավարել։ Էլլիգը նրանե շնորհակալ ին, հըչկել նրա հըլիվորիլը։

Չարը ընդի, բարին ըստի։

Աստծանե իրեք խնձոր ա վեր էկել․ մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարին։