Այս էջը սրբագրված է

Սրանք էկան, վեկալան գնացին։ Տարան տվին Փահլըվանին։

Փահլըվանն ասավ․— Մի իմանանք սրանց հունարը, տենանք դրուստ եք ասո՞ւմ, թե սուտ։

Վե կալավ չալ֊քեչեն դրուց գլուխը, ճիպոտն առավ ձեռքը, նստեց խալիչի վրեն, ասավ․— Տղե՛րք, դեռ խո ճիպոտով տվել չեմ, որ սրանց հունարն իմանամ։

Ասին․— Լավ ես արել։

Ասավ․— Կերթաք օխտը փութ ոսկին կբաժն եք, դուք վեց ֆոքի եք, ամենքիդ ընկնում ա մեկ փութ, ընդի մնում ա մի փութ, էն էլ բերեք ըստի, ես կըբժանեմ։

Վեց ղովտը գնում են, որ ոսկին բժանեն, մի փութը առնեն գան, Փահլըվանը ճիպոտով տալիս ա խալիչին, փախչում, իրան հետը տանում ա Սոյլամազ խանումին էլ, հոտաղին, նրա կնգանն էլ։

Սրանք գնում են հասնում իրանց թքավորի երկիրը։ Թքավորը իմանում ա, որ Փահլըվանը Դունյա-գյոզալին[1] բերել ա։ Գնում ա, որ նրան մեձրի, դեղի, Դունյա-գյոզալին իրան հմա տանի։ Ճամփումը իրեք աղունակ գալիս են Փահլըվանի կուշտը, ասսու հրամանով լիզու են ըլնում, ասում․— Հրես թաքավորը ձեզ հմա կերակուր ա ղրկում, ուտեք ոչ, դեղած ա։ Թքավորը ուզում ա քեզ դեղի, Դունյա-Գյոզալին իր ա հմա ուզի։ Ով որ մեր անումը տա' քար դառնա։

Ասեցին աղունիկնին ու թռան։

Թքավորը էկավ Փահլըվանի աղաքը իրան ջառովը, մեձրեց իրան տուն։ Տղեն գնաց ոչ։

Թքավորն ասեց․— Խի՞ չես ուզում, դեռ վաղ ես ինձ հետ խայինված։

Փահլըվանն ասեց․— Ես քու հացիցը կտրիլ չեմ, չունքի դեղած ա։

Թաքավորն ասաց․— Քեզ ո՞վ ասաց, որ դեղած ա։

Ասավ— Աղունակը։

Որ ասավ աղունակը, քար էդառ։

Թքավորը ուրախացավ, ուզեց, որ Դունյա-գյոզալը վեր ունի, տանի, Դունյա֊գյոզալը ճիպոտը վեր կալավ, եդ էրետ ղոշունին, թքավորին էլ եդ ածավ, էկավ նստեց քար դառած Փահլըվանի վրա, լաց էլավ։

  1. Սոյլամազ խանումը փոխվում է Դունյա-գյոզալով, հավանաբար ասացողի շփոթումն է—Ծ. Կ..։