Այս էջը սրբագրված է

քոթուկն եմ, կմլամ, կմլամ, կգան ինձանե կրակ կտանեն, կվառեն։

Տղին դրին ճամփու. ախչիկը եդնուց ուսիցը եդ քաշեց և տղուն ասեց.— «Թագավորաց խոսք ա, աղջիկս ուզես,— ասաց,— կտամ, քաշովդ խազինա ուզես՝ տալ պտիմ, շենլիկ ուզես՝ տալ պտիմ», համա մի բան էլ ա ուզես ոչ, ասա՝ մի լուծ եզ ունես, մեկ էլ քու հորական գեղատեղը ինձ տաս։

Տղեն էկավ թագավորի մոտ, պատմեց ընտեղան բաները։

Թագավորը ասաց.— Թե ուզես՝ տալիս եմ, աղջիկս ես ուզում, խազինես ես ուզո՞ւմ՝ տալիս եմ։

Ասեց.— Մի լուծ սև եզն ունես, էն եմ ուզում, մին էլ քու հոր խարապեն։

Թագավորն ասավ.— Իրան տվեք, իրան տվեք՝ քաշվի գնա, բեդովլաթ ա, ես գիտեի, թե մի լավ տղա ա, կարգին բան ա ուզելու։

Գնացին մի լուծ եզ, մին Էլ մին խարաբա տվին էդ տղին:

Տղեն չութը լծեց, դես-դեն վար արավ, վա՛ր արավ, բեզարեց, վեր թողեք եզնիքը, գլուխը վեր եդիր մի քարի վրա՝ քնեց: Թե շատ ա քնել, թե քիչ ա քնել, մեկ Էլ տեհավ, որ էն երկնքումը տեհած աղջիկը էկել ա կուշտը։

— Վի կաց, ա՛յ մարդ,— ասավ աղջիկը,— Ի՞նչ ա պակաս, որ ըդդա քնել ես։

— Էս մի լուծ եզն եմ ուզե՝ առել եմ, էս մե խարապեն եմ ուզե՝ տվել են, ի՞նչ կա ըստի, ամեն բան էլ պակաս ա։

Աղջիկն ասում ա.— Մի բանի հմա էլ դարդ մի անի, ամեն բան էլ կթամամի, գնա ֆայլա բռնի, բի։

Տղեն գնում ա էրկու հարուր ֆայլա ա բռնում, էրկու օրի մեջ մի լավ ամարաթ ա կանգնեցնում։

Աղջիկը բերում ա պատի մեջը մի ռանձին իրան հմա օթախ շինում, դուռն Էլ քարի դուռն անում, որ եդ ա անում, բրավուրդ չի ըլում, պատ ա, թե՝ դուռ։

Մի վախտ ընդիան թագավորը դուս ա գալի իրան կտերը բոլթա տալի։

— Նազի՛ր,— ասում ա,— մի դուրբինը դուս բե, իմ հոր խարաբումը մի ըսպիտակ բան ա րևոլմ, տենանք էն ի՞նչ ա։

Նազիրը մտիկ ա տալի, ասում ա.— Թագավո՛ր, էն հանգի մի ամարաթ ա, որ քու պապերն էլ չեն տեհե։

Թագավորը մտիկ ա տալի, տենում ա մի լավ ամարաթ կանգնած,