Այս էջը սրբագրված է

— Վա՜յ իմ ֆոքուն,— ասում ա,— էն մի իգիթը դենը ղրկեցի, էն էրկու նազըրին էլ ձիու պոչովը տվի սըպանեցի։

Էս փըքրի եդնեն ընկած էր, մեկը գնաց, թե.— Թագավո՛ր, էն դունիեն ղրկած տղեն գալիս ա։

Թագավորն ասեց թե.— Վա՜յ իմ հոգուն, նրան էն տեղը չեմ ղըրկել, որ գա։

Չի հավատաց, իրան ոտով դուրս էլավ դուռը, տեհավ, որ դրուստ գալիս ա, մոտեցավ ճակատից պաչեց, ասեց.— Փառք քեզ, աստվա՛ծ, որ եդ էկավ։

Թագավորն ասեց թե.— Ա՛յ տղա, թե կին ունես, թե տղա ունես, աստված վերևը ըլի շահադ, որ դու ըլիս իմ որդին, ես քեզ հեր, գնա՝ կնիկ ունես, տղա ունես, աշկարա, արա, գնա բի։

Տղեն գնաց իրան տունը, էն աղջիկը էն օթախիցը դուս էկավ, դուս գալու հետ ասավ.— Քեզ ասի ո՞չ, որ դուռը եդ չանես, հմի նշանը մեջ կմնա, ի՞նչ անեմ քեզ։

Տղեն ասավ.— Ի՞նչ անեմ, մտիցս ընկավ։

— Լա՛վ,— ասավ,— քեզ բաշխեցի։

Ասսւվ.— Թագավորը քեզ ի՞նչ ասաց։

Ասավ.— Թագավորն ասավ, թե՝ կնիկ ունե՞ս, թե տղա՞ ունես, աստված շահադ ըլի, որ դու ըլիս իմ որդին, ես էլ ըլիմ քու հերը։

Աղջիկն ասեց, թե.— Դրուստ ա ասում, հոր ու որդու մեջը խայինութեն չկա։

Ընդիան գնացին թագավորի կուշտը։ Թագավորը տղին նստացրուց թագավոր, նորից օխտն օր, օխտը քշեր հարսանիք արավ, փըսակեց։

Աստծանե իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարքին։