Այս էջը սրբագրված է

28. ՎԱՍԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել մի սարում մի բինա ա ըլել, էդ բինումն ըլել ա տասը դագավոր, տասը դագավորից մինը խնոցի ա հարել։

Դա մի տղա ա ունեցել, անումը՝ Վասակ։

Էդ մոտիկ հրևանների տղեր անցը կանչել ա, եղապատառ ա տվել․

Ասում ա.— Փետ չունեմ,— էն եղապատառ տվող կնիկը,— իմ Վասակին էլ վեկալեք, գացեք փետ բերեք։

Չորս ուրիշ էրեխա էլ Վասակի հետ են ընկնում, հինգը ֆոքով գնում են։

Մերին են դնում, որ փետ պտին անիլ, էն չորս ֆոքին դես ու դեն են վրա անցնում, որ փետ հավաքեն, Վասակը ղայիմ նստում ա։

Վասակին ասում են.— Դու էլ վե կաց, փետի վրա անցի[1]։

Վասակը ասում ա.— Ես խի՞ եմ վրա անցնում, իմ մերը ձեզ եղապատառ ա տվել, դուք պտեք փետ անիլ։

Փետ անելիս տեղը շատ մըլոլ են անում, փետերը որ անում են, պրծնում, շլակում, Վասակին ասում են.— Շան հաչոցի վրա գնա՞նք, թե՞ մութը տեղի։

  1. Փայտ հավաքիր—Ծ. Բ.: