Վասակն ասում ա.— Շան հաչոցի վրա գնանք՝ շները կըկծեն, մո՛ւթը տեղի վրա գնանք։
Մութը տեղի վրա գնում են, տենում են մի լիս ա էրևում։ Էդ լիսի վրա գնում են, գնում են տենում են, որ ըտի մի տուն կա, էդ տան միչին մի մըրդագել պառավ կա, պառավին մի ախչիկ ունի՝ հյուրի֊մալաք։ Վասակի աչքին դուր ա գալի։ Մտիկ ա անըմ էս պառավին, որ մարդակեր ա, քշերն իրանց ուտիլ պտի։
Տեղերը շինում են, էն չորս հնգերը քնում են։ Պառավը ճրաքը հանգցնում ա, մի քիչ անսաս ա անում, որ վեկենա ուտի էդ տղերանցը։
Վասակի քունը տանում չի, էն տղերքը բան չեն գլխի ընկնում։
Պառավը ձեն ա տալի,— Ո՞վ ա քուն, ո՞վ ա զարթուն։
Վասակն ասում ա.— Վասակ ախպերը։
Պառավն ասում ա.— Վասակ ախպե՛ր, խի՞ չես քնում։
— Քու հավերի կճկըճոցից մարդի քուն կտանի՞։
Պառավը գնում ա ինչ հավ կա՝ խեղդում ա։
Դրա գնացած տեղը Վասակը մի հնգորը դուս ա տանում, պահում, տեղը բերում մի փետ դնում։ Էլի պառավը ղի ա տալի.— Ո՞վ ա քնով, ո՞վ ա զարթուն։
Քու ղազերի կճկըճոցից օքմընի քուն կտանի՞,— ասում ա Վասակը։
Նա գնում ա ղազերը խեղդելու, Վասակը մի հնգորն էլ ա դուս տանում, տեղը փետ դնում։ Տուն ա գալի պառավը, ղի ա տալի.— Ո՞վ ա քուն, ո՞վ ա զարթուն։
Վասակն ասում ա.— Վասակ ախպերը։
— Վասակ ախպե՛ր, խի՞ չես քնում։
— Ձիանու խրխնջոցից օքմընու քոսն կտանի՞։
Գնում ա պառավը ձիանոնցը ջարդում ա. դրա գնացած վախտը Վասակը մի հնգորն էլ ա դուս տանում, տեղը փետ դնում։
Պառավը եդ տուն ա գալի, ղի ա տալի.— Ո՞վ ա քնով, ո՞վ ա զարթուն։
Վասակը ղի ա տալի.— Վասակ ախպե՛րը։
— Վասակ ախպե՛ր, խի՞ չես քնում։
— Տըվարների բռանչելուցը քունս տանում չի։
Գնում ա պառավը տավարնին էլ ջարդում։
Նրա գնացած վախտը մի հնգորն էլ ա դուս տանում, տեղը փետ գնում ու հնգորտանցն ասում ա.— Էկեք գնա՛նք, հըմի պառավը թող տավարնին ջարդի։ Գնում են։