Մենձ Դևը ասում ա.— Սա օղլուշաղ ա, կվախի, դուք հեռացեք, ես մտնեմ, տենամ ով ա։
Ախպերտինքը հեռանում են, նա նի ա մտնում էդ հարսի հետ խոսում ա, ասում ա.— Ա՛ հարսը, էդ ի՞նչ խիզան ես, որդիան ես, ի՞նչ ես։
Էն հարսը խոսում չի. մի անգամ էլ ա հարցնում, թե.— Խոսա՛, ինձանե վախիլ մի, ես քե հավատարիմ կլիմ,— ասում ա։
Հարսը, որ տեղը շատ նեղում է, ասում ա.— Ես մի անիրավ մարդ ունեմ, որ շատ զոռ գյուլլա գցող ա, էն ինձ փախցրել ա, բերել ըստի։ Հըմի կիմանա քու ըստի գալը, համ քեզ կսպանի, համ էլ ինձ, քաշվի՛ ըստիան։
Էս Դևի սերն ընկնում ա էս հարսի վրա, ոչ գիտի դուս ըլի, ոչ գիտի մնա տանը։
Սա իրան մտքումն ասում ա. «Գնամ ախպորտանցըս հետ մասլահաթ անեմ, գամ»։ Սա դուս ա գալի ախպորտանցն ասում ա, թե.— Սա մի գյուլլա գցող մարդ ունի, որ հեռվից մեզ կվնասի, մոտիկ չի գալ, որ բռնենք, խեղդենք, կնիկն էլ մի շատ գեղեցիկ հարսն ա։
Ախպերտինքն ասում են.— Ման գանք էդ տղին գտնենք, հեռվից տենանք ինչ թավուր մարդ ա, թվանք կա՞ վրեն, նոր մեր բանը տենանք։
Դրանք էդ խորուրդումն ին, էդ րիգունը էդ Ֆորսկանը էկավ տուն, էկավ տեհավ կնկա քեֆը խարաբ ա։
Թե.— Ա՛յ կնիկ, էդ ի՞նչ խաբար ա։
Էլ էդ դևերի անումը տվուց ոչ։
Թե, բա.— Ինձ բերել ես մենակ դրել ես ըստի, ցերեկը գնում ես հանդերը ման գալի, ես մենակ ըստի մլորվում եմ, մի զրիցաընկեր չկա կշտիս։
Թե, բա.— Ա՛յ կնիկ, ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ։
Թե.— Մի կատու էլ ա կա ոչ, որ հետը մըլոլ անեմ, պար ածեմ, գոգումս դնեմ, ժամանակ անցնի։
Ասում ա.— Էքուց էվեթ կերթամ քիզ հմա որդիան որ ըլի, մի կատու կգտնեմ։
Ռավոտը վիկացավ ու գնաց կատվի ման գալու, էլ նա կարաց ոչ որ շենլիկ գա, որ կատու տանի․ մի խարաբա կար, գնաց էդ խարաբեն, տեհավ հրեսիկ մի կատու ըստի կլավում ա։ Էս կատվին բռնեց բերուց տուն։
Թե.— Ա՛յ կնիկ, ուզածդ բերել եմ։