Այս էջը սրբագրված է

Թքավոր դրին, հմա էս տղեն ասավ.— Ես թքավոր կըլեմ մի պայմանով, որ ես պետք է կնիկ չուզեմ։

— Չի՛ կարելի,— ասին,— դու պետք ա ունենաս կնիկ, որ քեզանե ըլի ժառանգ, քեզանե եդնը նա թաքավորութին անե։

Ինքն էլ մտածեց, որ խելացի զրից են անում, ասավ.— Իրեք ամիս ինձ ժամանակ տվեք, ընդով ես ձեզ պատասխան կտամ։

Ասավ.— Տեր աստոծ, եփոր էս փառքին տիրացա, դու մի հալալ կաթնակեր ինձ ղսմաթ անես, որ էն ղոյբաթն անի ոչ։

Դա էդ իրեք ամսեն մեչը մի քշեր էրազումը տեհավ Սպահանա քաղաքում մի թքավորի ախչիկ դրան բութա տվեց։ Ախչիկն ընդի տեհավ, տղեն՝ ըստի։

Ըստիան դա ռավոտը վի կացավ լիսին, իրան նազիր֊վեզիրին կանչեց, ասավ.— Զորք պատրաստեցեք, ես տեղ պտիմ գնալ։

Զորք պատրաստեցին, սա վեկալավ, գնաց։ Գնաց էդ քաղաքումը դուս էկավ։ Սա էս կռնիցը քաղաք մտնելիս, էն կռնիցը թաքավորի ախչիկը իրան ղարավաշներով բաղն ա գալի։ Կաղնում սեյր ա անում, ամա տենուլնուն քիմի իրուր ճընանչեցին, որ երազումը իրուր տեհել են ու խոսք են տվել, որ իրուր առնեն։ Սա որ դըբա քաղաքն ըղու էլավ, ախչիկն էլ եդ դառավ, գնաց տուն, վեր էլավ իրանց բալկոնը, սկսեց սեյր անել։

Տղան էկավ թքավորի ամարաթը, վեր էկավ։ Թքավորը դրան ընդունեց, ասավ.— Ի՞նչ մարդ ես և ինչի հմա ես էկե։

Տղեն ասավ.— Ես ֆլան քաղաքի թքավորն եմ, երազումս քու ախչիկդ ինձ դուր ա էկե, էկել եմ, ուզեմ, կըտաս՝ կառնեմ, չես տա՝ վեր կկենամ, կերթամ։

Թքավորն ասավ.— Էդ իմ ախչկա բանն ա, իրան կհարցնեմ, թե ուզեց՝ կտամ։

Ախչկանը կանչեց, հարցրուց, ախչիկն ասավ.— Ես էլ էրազումս էդ տղին բութա եմ տվե, էսօր էլ հենց որ դրան տեհա, ճնանչեցի, որ իմ երազումը տեհած տղեն ա։

Ըտեղ նշան են առնում, նշան տալի ու բազում պատրաստութին են տենում, որ գնան տղի քաղաքը, հըրսանիք անեն։

Ստիան ճընապար են ընկնում, գնում։ Ճընապարին թքավորն ու նշանածը մի տասը հոգով լավ ճամփով են գնում, իսկ ղոշունը կրճաղաք ճամփով ա գնում։

Էս վախտին տասնէրկու դե վրա են ընկնում թքավորի վրա, որ թալան տան. սրանք որ ոտն են անում, որ թալանեն, թքավորն իրա ֆորսորդութինը միտն ա բերում, ասում ա.— Հարիր տարվա սիլահը մի օր կհարկավորի։