մենձ շամփուր բերում կրակումը դնում։ Բերում ա էդ շամփուրը մի իծի միջքում տալի, բերում էդ կրակի վրա դնում, էդ էծը խրովում ա, ինքը մենակ ուտում։ Էլի էդ շամփուրը դնում ա կրակի մեչը, ինքը ըժում քնում։ Էդ իրեք մարդը զարմանում են։
Ասում են.— Էս ի՞նչ թավուր մարդ էր, որ մենք դրան ղոնաղ ենք էլել, էդ մի եքա էծը կերավ, մեզ մի թիքա տվուց ոչ։
Էդ Մեկաչքանին շատ ա քընում, թե քիչ ա քնում, վեր ա կենում էդ մարդկերանց մեկին շորահան ա անում, միչքումը շամփուրը տալի, էդ մարդին էլ ա խրովում, ուտում։ Էն էրկու մարդը միտք են անում, որ. «Ըստեղանց դուս ըլելու հնար չկա, մեզ էլ ուտիլ պտի»։ Էդ խոսքերումը Մեկաչքանին վեր ա կենում ու դրանց մեկին էլ շորահան անում։ Նրա միչքումն էլ շամփուրը տալիս ա էլի, դրան էլ խրովում, ուտում ա, շամփուրը եդ դնում կրակումը էդ Մեկաչքանին, ինքը քնում։
Էս մեկ մարդը մտածում ա թե. «Ես ի՞նչ հնար գտնեմ, որ հնար լինի.— ասում ա.— էս շամփուրը տքացել ա, վերցնեմ ու սրա մեկ հատիկ աչքի մեջտեղը տամ, մի աչք ունի, էն էլ քոռացնեմ»։
Դա ըտենց ասում ա ու շամփուրը վերցնում, էդ Միաչքանու էն մի հատ աչքի միչումը տալի։ Վեր ա թռչում էդ Միաչքանին, բղավում, դես ու դեն ծուլ ըլում, ման գալի էրի միչին, գտնում չի էդ մարդին։ Գալիս ա եդ իրան տեղը քնում։ Էդ մարդն էլ մտածում ա, թե. «Ի՞նչ հնար գտնիմ, ռավոտը դուս ըլնիմ, էն անիրավի ձեռիցը պրծնիմ»։
Տենում ա, որ ընդեղ մի մենձ տբուռ կա ոխչարի միջին։
Ասում ա.— Էս մենձ տբուռը ես կմորթեմ, ռավոտը դրա տկի մեչը կմտնեմ, դուրս կգամ։ Դա վեր ա կենում, տբուռը մորթում, ինքը տկի մեջը մտնում, պոզերն էլ վրեն թողում, ինչպես տբուռը սաղ ըլի։
Ռավոտը լիսանում ա, էդ Մեկաչքանին գնում ա էրի դուռը բաց անում, ջախչի քարը դեն գձում, ոխչարները անց են կենում, ինքը ձեռները քսում ա, որ թե տղեն գա՝ բռնի, թե չի գա՝ քարը եդ գձի, ըժում ըլլի էրը ման գա գտնի։
Համա ոխչարներն անց կենալիս, էդ տղեն էլ իծի տկի մեջ կամաց-կամաց գնում ա. Մեկաչքանին ձեռը քսում ա անց կենալիս, տեսնում ա, որ տբուռն ա, ըտեղ ասում ա.— Սատկած տբո՛ւռ, նոր ե՞ս անց կենում։
Էդ տղեն էլ ասում ա.— Հազր աչքդ հանել եմ ու ես եմ անց կենում։