Այս էջը սրբագրված է

Մեկաչքանին էլ ասում ա.— Ա՛յ տղա, նոր ես անց կենում, արի մի մտանիք տամ՝ մատդ դի, ամեն ժամանակ ինձ միտդ կգցես։

Նա էլ ասում ա.— Ո՞ւմ որ խափել ես, գնա նրան խափի։ Մտանիքը վրա արա՝ մատս դնեմ։

Մեկաչքանին ձեռիցը մտանիքը հանում ա ու վրա անում։ Էդ տղեն վերցնում ա մտանիքն ու իրա մատը դնում։ Մեկ Էլ տենում ա, որ մտանիքիցը մի ժնճիլ կախ ելավ, ու ծերը գնաց էն Մեկաչքանու ձեռը։

Էդ տղեն ասում ա.— Վա՜, էս ի՞նչ էլավ, տո՛, էս անիրավի ձեռիցը ո՞նց եմ պրծնելու։

Տեսնում ա, որ Մեկաչքանին ժնճիլի ծերիցը քաշում ա, ինքն էլ դըբա էդ Մեկաչքանին գնում ա։

Ասում ա.— Ի՞նչ անեմ, որ պրծնեմ։

Դանակը հանում ա ու իրան մատը կտրում ա։ Մատանին՝ մատը հետը Մեկաչքանին քաշում ա իրա կուշտը։ Էդ տղեն թողնում ա, փախչում։ Փախչելիս տեղը դա մի ծակով դվեր ա ընկնում։ Դա տեսնում ա, որ ըտեղ շատ մութը տեղ ա, ասում ա.— Տեր իմ աստված, ես ի՞նչ մեղք ունեմ, որ էս իմ աղաքն ա գալի, էդղտար չարչարվում եմ։

Գիշերվա մի վախտը էդ տղեն տենում ա, որ հրես մի ճրագի լիս էրևաց։ Դա վեր ա կենում ու էդ լսին գնում։ Որ գնում ա հասնում ա էդ լսին, տենում ա մի Գել մի բան ա ուտում, էդ Գելը, որ դրան տենում ա, փախչում ա, դա էդ Գիլի պոչիցը բռնում ա։ Բռնում ա, Գելը քաշում դրան էլ հետը լիս աշխար հանըմ։

Տենում ա էրկու ջրի արանքում ա, ասում ա.— Տեր աստո՛ծ, ջրիցն էլա, մրջուրն ընկա, էս ջրերի արանքիցը ո՞նց եմ դուրս գալու։

Էս մարդը կռանում ա, որ ջուր խմի, մեկ էլ տենում ա, որմի տկլոր բան էդ ջրիցը դուրս էկավ ու իրա մեջքիցը կպավ։

Դա վեր ա կենում, էդ տկլոր իսանին դես ա թափ տալի, դեն ա թափ տալի, չի պոկ գալի։ Դա գնում ա, որ խաղող ուտի, էդ տկլոր իսանը դրա գլխին խփում ա, թե. «Ծելքին ես պետք ա ուտեմ»։ Նա ուտում ա, եդնա ինքնա ուտում։ Դա եդ գնում ա, թե ջուր խմի, էլեդ էդ տկլոր մարդը գլխին տալիս ա, թե. «Ծելքին ես պետք ա խմեմ»։

Էս մարդը մտածում ա, թե. «Ես ի՞նչ հնարք գտնեմ, որ սա իմ մեջքից պոկ գա»։