Այս էջը սրբագրված է

Տղեն գնաց ապրանքի կուշտը, խաշապանը էկավ իրան տունը։

Սկսեց տղեն էժան ծախիլը, ո՛ր ապրանքն աժեր տասը մանեթ, տվուց հինգը մանեթի, ո՛րը աժեր քսան մանեթ, տվուց տասը մանեթի, ըտենցով գլխիցը ռադ արավ։

Մթնեց։ Ըղու էլավ, որ գա խաշապանի տունը, շատ մութն էր, տունը դուլաջ գձեց։ Տեհավ մի լիս ա էրևում, էդ լիսի վրա գնաց, տեհավ մի թքավորի ամարաթ, օքմին չկա միջին։ Նի մտավ, տեհավ, սուփրեն գձած, կերակուրնին շարած, մի տեղ գձած։

Նստավ մխելի կերավ էդ կերակուրներիցը, կշտացավ, խմիչքը կար՝ խմեց խմիչքից, քեփովվեց, շորերը հանեց դրեց գլխի տակին, մտավ էն տեղի մեչը, ինքն իրան հասկացավ ոչ՝ ինչ բանի ա, ու քնեց։ Էդ ամարաթը թքավորի ախչկա ամարաթն էր, էդ իրիկունը թքավորը ղոնաղլուխ ուներ․ ախչկանն էլ էր կանչել։ Ախչիկը էկավ, տեհավ իրան տեղաշորումը մի տղա քնած, վեր ունիլ տվուց ու դուս գձեց։ Քշերվա մի վախտը տղեն զարթնեց, ինքն իրան տեհավ, որ մի փոխանն ա հագին, մինէլ իրան շապիկը։ Վե կացավ գնաց խաշապանի տունը։

Ասավ.— Ղազախնին էկան ինձ թլանեցին, փողս էլ տարան, շորերս էլ։

Ասավ խաշապանը.— Դու մի քշերումը քառասուն քիսա փող էս աշխատում, էլ կաշխատես, բան կա ոչ։

Ռավոտը լիսացավ, թքավորի ախչիկը վե կացավ, տեհավ տղի շորերը բարձի տակին ա, բարձի տակիցը հանեց, տեհավ ջեբումը մի մենձ բան կա, հանեց, տեհավ, մի ղութիկ, մին էլ մի պուճուր ղամա։ Ղութիկը բաց արավ արաբնին դուս էկան, սկսեցին էդ տան կենողնուն չարդ ու փուրդ անիլ։

Ընչվելի խարարը գնաց թքավորին, թե.— Ըստե մի զարմանք բան կա։

Էկավ թքավորն էլ տեհավ, զարմացավ, հրամայեց, որ ման գան, էն տղին գտնեն։ Ման էկան էն տղին, գտան։

— Րիկվա ըստի քնած տղեն դու՞ իր,— ասին։

Տղեն ասավ,— Ե՛ս ի։

Ասին.— Կորցրու էս բաները ըստիան։

Էն սհաթին էկավ տղեն, ասավ արաբներուն.— Տեղներդ հանդարտացեք։

Հանդարտացան արաբնին։ Իրան շորերը, իրան ղութիկը թքավորը հրամայեց, որ. «Մի սհաթումը դուրս ըլի էդ քաղաքիցը՝ կորչի»։