Այս էջը սրբագրված է

Ախչիկը թե.— Բա ե՞ս։

Թե.— Քի էլ տանեմ թքավորի հրամանովը։

Ախչկերանց մազերը երկեն ա, միտքներուն կարճ, չուստ գնաց հորը՝ թքավորին խաբար տվուց.— Էդ տղեն խաշապանի տղեն չի, Արևմուտքի թքավորի տղեն ա, ուզում ա, որ գնա իրան հոր երկիրը, ինձ էլ տանի։ Քու կամքին ա ճամփա պահում։

Թքավորը կանչեց էդ ռավոտը էդ տղին, հարցրուց.— Ուզո՞ւմ ես գնալ, թե չէ։

Տղեն ջուղապ տվուց, ասավ.— Ուզում եմ քո կամքովն ըլի։

— Դե որ ըթենց ա,— ասավ,— կացի ըստի ընչկել էրկու ամիս, էրկու ամսեն եդը ես քի ճամփա կգձեմ։

էրկու ամիս կացավ տղեն, էրկու ամսից եդը թքավորն ասավ.— Վադետ թմամե՞ց գնալու։

Տղեն էլ ասավ.— Թամամ ա։

Ասավ թաքավորին տղեն.— Մին գնամ խաշապանի տունն ու գամ, ընդուց եդնը ինձ ճամփա գձե։

Գնաց խաշապանի տունը, շատ ոսկի բախշեց խաշապանին ու ասավ.— Մնաք բարով։

Խաշապանն ասավ.— Իմ որդին ես, ո՞ւր ես գնում։

Տղեն ասավ.— Քեզնե կերած չունեմ, խմած չունեմ, ճանաչ մարդ իր՝ էդ փողերն էլ քի եմ տալի, խի՞ չես շնորակալ ըլում։

Խաշապանը շնորակալ էլավ ու օխնեց նրան, ասավ.— Աստվածը քի բարի ճամփա տա։

Տղեն թողաց ու գնաց թքավորի տունը։ Թքավորը նրա գնալու թդարեքը տեհել էր, օխնեց ու ճամփա գձեց, հետը շատ ղոշուն դրուց, ասավ դրանց.— Դրան ընչկել դրա հոր սինոռը կտանեք, մի մազ չթեքվի դրանցե։

Դրանք ճամփա ընկան, գնացին։

Մի իրեք օրվան ճամփա որ գնացին, թքավորի տղեն ղոշունը եդ տվուց, թե, ասում ա.— Ինձ պետք չեք դուք։

Եդ դառան ղոշունը, դա մենակ գնաց։

Շատ գնաց, քիչ գնաց, աստված գիտի շատն ու քիչը, մին էլ մտիկ արավ, տեհավ աղաքիցը մի թոզ ա գալի, որ աշխարհը բըռնած ա, մտիցն ընկավ իրան ղութիկն էլ, իրան արաբնին էլ։ Թոզը էկավ մոտեցավ, տեհավ մի Ուշապ։

Ուշապն ասավ.— Թքավորի տղա, արի ես ու դու ախպերանանք։

Ասավ.— Ախպերացա քու հետ, Ուշապ ախպեր։