Ուշապն էլ ընկերացավ, վե կացան գնացին։ Գնացին, արևը որտեղ որ մեր մտավ՝ ընդեղ մնացին։
Թքավորի տղին ու թքավորի կնկան ասավ.— Իմ ախպեր ու իմ հարսը, դուք քնեցեք, ես ղրաուլ քաշեմ։
Դրանք քնեցին, Ուշապը ղրաուլ քաշեց։ Քշերվա մի վախտը էկավ էն Դարվիշը ասավ.— Թքավորի տղա, շան տղա, հա՛մ ղութիկն ես տանում, հա՛մ ղամեն ես տանում, հա՛մ թքավորի ախչիկը։
Ուշապն ասավ.— Անկաճս խուլ ա, իմանում չեմ, մոտիկ արի տենամ ինչ ես ասում։ Մոտիկ էկավ Դավրիշը, Ուշապը թուրը հանեց Դավրիշի գլուխը տվուց, Դավրիշի կարկաժը էրկու կտոր էլավ։ Կարկաժի միջիցը, որ թուրը եդ հանեց, ետ սղացավ, ու Դավրիշը փախավ, գնաց։
Ռավոտը լիսացավ, ճամփա ընկան։ Գնացին, էտ իրիկունը որտեղ որ մթնեց, ընդեղ մնացին։
Ուշապն ասավ.— Քնեցեք դուք, իմ ախպերն ու իմ հարսը։
Նրանք ասին.— Հըմի էլ դու քնե, քշերիս զարթուն ես էլել, թքավորի տղեն ղրաուլ անի։
Ուշապն ասավ.— Չէ՛, ես որ քնեմ, իմ վե կենալը շատ դժար ա, օխտն օր պետք ա քնեմ։
Էդ քշերն էլ մնաց Ուշապը ղրաուլ։ Էկավ Դավրիշը ասավ.— Թքավորի տղա՛, ղութիկն էլ ես տանում, ղամեն էլ ես տանում, թքավորի ախչիկն էլ ես տանում։
Ասավ Ուշապը.— Անկաճնիս խուլ ա,— ասավ,— արի տենամ ի՞նչ ես ասում։
Դավրիշը ջուղապ տվուց.— Մին էլ գամ՝ գլուխս էրկու կտոր անե՞ս։
Ու թողուց, գնաց։
Վրա իրեք օրը ծելքվի պես, ոնց որ իրանց սովորութինն էր, վեր էկան։
Ուշապն ասավ.— Քնեցեք դուք։
Թքավորի տղեն ասավ.— Ես պետք ա ղրաուլ քաշեմ։
Ուշապն ասավ.— Դու գիտես։
Ուշապը քնեց, թքավորի տղեն ղրաուլ քաշեց, Դավրիշն էկավ իրան վախտը, առաջվա պես ասավ.— Թքավորի տղա, ղութիկն էլ ես տանում, ղամեն էլ ես տանում, թքավորի ախչիկն էլ ես տանում։
Թքավորի տղեն իրան վախիցը ղութիկն էլ մտիցը ընկավ,