Այս էջը սրբագրված է

արաբնին էլ։ Դավրիշն էկավ, թքավորի տղին մի սիլա տվուց, թքավորի տղեն նվաղեց․ ղութիկն էլ առավ, ղամեն էլ առավ, ախչըկան էլ առավ, գնաց Սև ծովի ու Սպիտակ ծովի արանքը․ ընդեղ մի ադա կար, էն ադումը մնաց։

Ուշապը թե շատ քնեց, թե քիլ քնեց, տղի ահը սրտումն էր, վե կացավ, տեհավ տղեն նղաված։ Տղին ջուր վրա տվուց ու վե կացրուց։ Տղեն վե կացավ, տեհավ, որ ո՛նչ կնիկ կա, ո՛նլ ղութիկ, ո՛նչ ղամա։

Ուշապը ասավ թքավորի տղին.— Բա որ քի ասում ի՝ ես ղրաուլ քաշե՞մ։ Դու ըստի կաց, ընչվել քառասուն օր, թե քառասուն օրումը գամ՝ գամ, թե գամ ոչ՝ դու գնա քու ճամփեն։

Ուշապը ճամփա ընկավ Դավրիշի մոտ։ Դավրիշի մերը ատամնին վեր էր ածել ինձ պես, ասավ․— Ինձ տանիլ պտիս քու տղի կուշտը։ Դավրիշի մերն ասավ.— Բա՛, բա՛, բա՛, բա՛։

Ուշապն ասավ․— Չո՛ռ , աստծու կրա՛կ, մենձ թիքեդ անգաջդ կթողում։

Դավրիշի մերը օձին օվսունեց, շինեց ղամշի, մի խնոցու վրա ինքը նստեց, Ուշապին դրեց իրան թարքին ու էլավ երկինքի մի ղաթը, ծովի վրայովն անց կացավ, ադումը տարավ վեր դրուց։

Ուշապը ղումը քանդեց, Դավրիշի մորը ճտից հետ ղմումը թաղեց, որ կարենա ոչ դուս գա, փախչի, ինքը մնաց ադումը։

Ուշապը գնաց ման էկավ, իրան հարսին գտավ, Դավրիշին քնած տեհավ։ Հարսին հարցրուց, ասավ.— Հարսը ջա՛ն։

Հարսն ասավ.— Ի՞նչ ա, տեգրը ջա՛ն, ինչ ասես՝ կկատարեմ։

Ասավ.— Էդ շունը վաղ ա քնել, թե՞ նոր։

Ասավ.— Վաղ ա քնել, օխտն օր քնում ա. վեց օր քնել ա, մին օր ա մնում, որ վե կենա։

Ասավ.— Քանի՞ օր զարթուն կենալ պտի։

Ասավ.— Օխտն օր էլ զարթուն կենալ պտի։

Ասավ․— Դու դրան հարցրու, տես դրա ֆոքին որդի ա։ Ես էս օխտն օրը դեսնի տապ կանեմ։

Ասավ.— Շա՛տ լավ։

Դավրիշը վե կացավ։

Թաքավորի ախչիկը ասավ Դավրիշին.— Օխտն օր քնում ես, օխտն օր էլ զարթուն ես, հմա կորած ես կենում, ես մենակ շըշանում եմ, դու ինձ բերել ես մենակ մի ֆոտ ունելու համա։ Ֆոքուդ տեղն էլա ասա, նրա հետ զրից անեմ, շըշանամ ոչ։