Այս էջը սրբագրված է

Ասավ Դավրիշը․— Իմ ֆոքին էդ ավլի միչին ա։

Գնաց լավ-լավ փալասնի բերուց, ծածկեց էդ ավելը ու չորսի կռանը մոմ վառեց։ Դավրիշը ծիծաղեց, ասավ.— Ի՞նչ կա էդ չոր ավլի միչին։

Թքավորի ախչիկը լաց էլավ։

Դավրիշը ասավ.— Խի՞ ես լաց ըլում։

Ասավ.— Խի՞ ես ինձ խաբում։

Դե՛,— ասավ,— Էդ սան միչին ա։

Թքավորի ախչիկը գնաց սան չորս կուռնը զարդարեց, մոմեր վառեց։

Դավրիշը մին էլ ծիծաղեց։ Թքավորի աղչիկն էլի լաց էլավ։

Դավրիշն ասավ.— Լաց մի՛ լիլ, հըմի դյուզգուն շանց կը տամ տեղը։

Դավրիշի տան աղաքին կար մի մենձ չինարի, չինարիքին էնքան մենձ Էր, որ ո՛նչ մարդ կարար վեր ըլի, ո՛նչ էլ կտրի։ Չինարիքի գլխին մի մենձ բուն կար շինած։

Դավրիշն ասավ.— Տեսնո՞ւմ ես էդ բունը, էդ բնի միչին մի ղութիկ կա, ղութիկի միչին իրեք ծիտ, էդ ծտերն են իմ ֆոքին, քանի որ դա կա, ինձ մահ չկա։

Թքավորի ախչիկը տարավ մոմերը էդ չինարի վրեն վառեց։

Օխտն օրն էկավ անց կացավ, Դավրիշը քնեց, էկավ Ուշապը։

— Հարսը ջա՛ն,— ասավ,— յարաբ իմացա՞ր Դավրիշի ֆոքու տեղը։

Ասավ.— Իմացա՛․ էս չինարիքի գլխին մի բուն կա, բնի մեչ մի ղութիկ կա, ղութկի միչին իրեք ծիտ կա, էդ ծտերն ին Դավրիշի ֆոքին։

— Շատ դժար ա,— ասավ,— հարսը ջա՛ն, դրա կտրիլը կամ վեր ըլիլը։

Ասավ ու սկսեց չինարիքի տակռիքի չորս կուռը քանդիլ։ Չկել քանդեց, որ չինարիքին տկռապոկ արավ, իրեք օր, իրեք քշեր չալիշ էկավ վրեն։ Գնաց վեր ընկած ծառի ծերին բունը գտավ, տեհավ, որ բնի միչին մի ղութիկ կա, ղութիկը վե կալավ ու բաց արավ, տեհավ իրեք ծիտ կա միչին, ծտերը խեղդեց տեղն ու տեղը։ Էկավ հարսի կուշտը, ասավ.— Հարսը ջա՛ն, ղութիկն ու ղամեն վի կալ գնանք, իմ ախպերը ճամբապահ ա։

Հարսը ղութիկն ու ղամեն վեկալավ, ու ըղու էլան։

Գնացին Դավրիշի մոր կուշտը, հանեց Դավրիշի մորը ղմիցը.— Էս սհաթին,— ասավ,— ինձ ու իմ հարսին տանիլ պտես ծովի էն ղրաղը։