33. ԶՄՐՈՒԹ ՂՈՒՇԻ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով մի թագավոր ա ըլնում մի քաղաքում։ Մի Զըմրութ ղուշ էդ թագավորի հետ ծանոթ ա ըլնում, միշտ գալիս ա իրա տունը, հետը հաց ա ուտում, զրից անում, գնում։
Օրվա մի օրը թաքավորն ասում ա.— Զմրութ ղուշ, ամեն բանը ջընջվում ա, ու աստծու գրած գիրը խ՞իստ[1] չի ջնջվում։
Զմրութ ղուշն ասավ.— Ե՛ս կջնջեմ։
Թագավորն ասավ.— Զմրութ ղու՛շ, ես էլ հենց գիտեմ, թե շատ մեծ թաքավոր եմ, ես որ կարում չեմ ջնջեմ, դուն կարա՞ս։
Զմրութ ղուշն ասավ.— Թագավո՛ր, որ ջնջեմ, ի՞նչ ես տալիս ինձ։
Թաքավորն ասավ.— Դուն էլ ես թաքավոր, ես էլ եմ թաքավոր, քեզ ի՞նչ տամ, որ լավ ըլի։ Քեզ մի բա՛ն կասեմ՝ է՛լ քու աղաքին ասիլ չեմ, թե ես թաքավոր եմ, եթե ջնջես։
Զմրութ ղուշն ասավ.— Դե ռավոտը մտիկ արա դուն։
Մի ուրիշ գեղեցիկ մի հըրսանիք գեր ռավոտը։ Զմրութ ղուշը գնաց, ձիու վրիցը հարսին վեկալավ ու փախավ։ Հըրսանքավորը մնաց եդնուց մտիկ անելիս։
- ↑ Բնագրում գրված է խիստ և կից փակագծում բացատրված՝ ինչի—Ծ. Կ.: