Այս էջը սրբագրված է

Ասին.— Տեր աստոծ ջա՛ն, մենք աշխարքի մեջ ըթավուր բան էլ չէինք տեհե։

Հրսանքավորը շատ փոշմանած վի կացավ գնաց իրանց տուն։

Թաքավորը շատ միտք արավ ու թվանքը վի կալավ ասավ.— Էս աշխարքիս միչումը յա պտի մեռնեմ, յա պետք ա իմ նշանածին գտնում։

Գլուխն առավ, ընկավ չոլերը, կորավ։ Թե մեկ տարի ման էկավ, թե էրկու տարի ման էկավ, էդ աստոծ ա գիդում, գնաց, մի հեռու աշխարք, մի մեծ քարի տակի աղբիր կար, ձեռին հաց ու պանիր ուներ, նստեց էն աղբրի վրա, թե հաց ուտի: Հացը որ կերավ, ծարավ էր՝ կռացավ, որ ջուր խմի, տեհավ, որ մի հարսի գլուխ ջրի միջում էրևում ա։ Գլուխը վեր քաշեց, բանձր քարին մըտիկ արավ, տեհավ, որ քարի կիսումը մի կնիկարմատի գլուխ ա էրևում, էն քարի դեմ ու դեմը մի ուրիշ քար էլ կար, տղեն գնաց էն քարի գլուխն էլավ, ձեն էրետ՝ հարսը դուրս էկավ ջրի միչուցը:

Ասավ.— Ո՞վ եմ, ինձ ճընանչու՞մ ես։

Ախչիկը լաց էլավ ընդիան թե.— Խի՞ստ չեմ ճընանչում, իմ նշանածըս ես՝ Վարդանը։

— Բա ո՞նց անենք,— ասավ,— որ յա դու գաս ըստեղ, յա ես գամ ըտտեղ։

Ախլիկն ասավ.— Գալու դութար չկա։

Ասավ.— Բա ո՞նց պըտի ըլի։

— Դու արի, Վարդան ջան, իմ արթնակ քարի տակը տապ արա, որ մութն ա՝ ղուշը գալիս քեզ տենի ոչ։ Ես բալքի քեզ մի հնարքով բերեմ իմ կուշտը։

Դա լսեց, գնաց մտավ քարի տակին, տապ արավ, րիգունը մութն էր՝ ղուշն էկավ, տեհավ հարսը շատ տխուր ա, ասավ.— Հա՛րսը, ամեն հետ ուրախ էիր, րիկունս խի՞ստ էս տխուր դուն։

Հարսն ասավ.— Զմրութ ղուշ, ընդուր հմար եմ տխուր, որ էս քու հին բնիցը ֆոտ ա գալի, խնդրում եմ, որ ռավոտը դըվեր գձես քարի տակը։

— Հարսի, հըլե ըտուր հմար ե՞ս տխուր, ռավոտը, դարդ մի անի, անպատճառ ես դըվեր կգձեմ։ Մի կենտ, հարսի՛, խնդրում եմ քեզ, որ ինձանե իսանի ֆոքի չուզես, թե չէ՝ աշխարքիս էրեսին ինչ որ ուզես, ես քեզ հմար կճարեմ։

— Շատ լա՛վ,— ասավ Զմրութ ղուշ, ոնց որ կասես, ես էլ ընենց կանեմ։

Ռավոդը լիսացավ, Զմրութ ղուշը վի կալավ ու դըվեր գձեց էն բունը ու վի կացավ եդինքը գնաց թաքավորի կուշտը։