Այս էջը սրբագրված է

Թաքավորն ապրած կենա, տեհա՞ր, ասծու գրած գիրը ջնջեցի։

Թաքավորն ասավ.— Զմրութ ղու"շ, հըլա էրկու տարի ա անց կացել, հըլա էլ համփերենք։ Վերջին մտիկ արա, Զմրութ ղու՛շ։

Զմրութ ղուշը թաքավորին ասավ.— Հենց կորավ, ոնց որ հերվա ձինը։

Հարսն ու տղեն ըտի ապրեցին էդ հանգին մի տարի էլ։ Էդ հարսը մի տարու վրա եդ էրկուֆոքիսացավ։ Մնաց մինչի իրա ժամանակի օրը, աստծանե հրաման էր՝ ցերեկով ցավեց, ցերեկով էրեխեն էբեր, որ ղուշը մի բան գլխի չէլավ, թե չէ, որ գլխի էր էլել, թիքա-թիքա կըկտորեր չիմնին էլ։

Էն մի բարուրն էլ էն մնի պես փթաթեցին, է՛լ ցերեկը ծիծ ա տալի, էրկուսին հերը վեր ա ունում, մտնում հին բնի ճախի մեջը, տապ անում։

Տարի ու կես էլ դրան ծիծ էրետ։

Օրվա մի օրը եդ գնաց Զմրութ ղուշը թաքավորի կուշտը, ասավ.— Թաքավորն ապրած կենա, տեհա՞ր, որ աստծու գրած գիրը ջնջեցի՞։

Թաքավորն ասավ.— Զմրութ ղո՛ւշ, մկա[1] էն հարսին դեռ պըհում ե՞ս։

Ղուշն ասավ.— Բա ի՞նչ եմ անում։

Թաքավորն ասավ.— Սաղ ա՞։

Զմրութ ղուշն ասավ.— Բա ի՞նչ պտի ըլի. քեֆը դու՜զ, ասում ա, ծիծաղում իրա համար։

Թաքավորն ասավ.— Ես չեմ հավատում, թե հարսը դեռ սաղ ա։

Զմրութ ղուշն ասավ.— Բա ին՞չ կըլիմ արած, որ սաղ չի ըլի։

Թաքավորն ասավ.— Զմրութ ղուշ, թե դրուստ ես ասում, հըլա գնա հարսին բի, տենամ իմ աչքովս՝ սաղ ա՞, թե չէ։ Էլ օչով չի տենալ ինձանից եդը։ Էլ եդ կտանես, կպըհես, ոնց որ չվել էսօրի պըհել ես։

Ղուշն ասավ.— Աչքի՛ս վրա, թաքավորը ապրած կենա։ Էս սհաթին գնամ ու բերեմ։ Դուն հենց գիտես, թե ես սըպանել եմ, հա՞։

— Հա՛, Զմրութ ղուշ, ես հենց գիտեմ էս հինգ տարեն մեչը նրան վաղ ես սըպանե։

— Դե տե՛ս, ես գնամ, էս սըհաթիս բերեմ։

  1. Լոռու բարբառին ոչ հատուկ բառ—Ծ. Կ.: