Այս էջը սրբագրված է

2. ԹՈՌՉՈՒ ՏՂԵՆ

Ըլում են, չեն ըլում՝ մի մարդ, մի կնիկ. սրանք ունենում են մի մինուճար տղա։ Էս մարդը թոռչի ա ըլում։

Եբ որ հերը[1] մեռնելիս ա ըլում, կնգանն ասում ա․— Ա՛ կնիկ, չըլնիմ-չիմանամ, որ դու մեր տղին իմ փեշակին տաս․ ես հարիր տարի չրչարվեցա՝ ի՞նչ դադեցի, որ նա ի՛նչ դադի. թող գնա, մի ուրիշ փեշակ սվորի, իր արևի ձենն ածե, ես ինչ էլա, էլա՛, հալբաթ էս էր գրած ճկատիս։

Տղեն վենձանում ա, դառնում տաս-տասնհինգ տարեկան տղա։ Մի օր մեր ու տղա իրար հետ քաղաքն են գնում։ Բզարումը ման գալիս էս տղի աչքովը մի թոռ ա ընգնում։ Թոռը շատ ա դիր գալիս տղին։ Նա ընգնում ա մոր ոտներին ղաչում, պղատում, որ էդ թոռն իր հմար առնու։

— Չէ՛, չէ՛, որդի,— ասում ա մերը,— ըլիլ չի, քու հերը մեռնելիս վասիաթ ա արել, երկաթե լուձը դրել շլնքիս, որ քե հմար թոռ չի առնում, որ քե թոռչութենի չի տամ։

— Չէ՛, մերա, չէ՛․ պետք ա էդ թոռն առնուս ինձ մըհար,— ասում ա տղեն, ընգնում մոր ոտները։— Թե կառնուս՝ է՛դ թոռն ա, թե առնուլ չես՝ է՛դ թոռն ա,— ասում ա ու ղայիմ բռնում թոռիցը։

  1. Խոսքը տղայի հոր մասին է-Ծ․ Կ․։