Այս էջը սրբագրված է

խելքը իրենը չի, գնա էդ գեղրանքի վրա, հալբաթ քեզ մի խելք շանց տվող կլի։

Էս մարդը վի կացավ, ճամփա ընկավ, գնաց: Գնաց մի գեղ, տեհավ մի հինգ րեխա մի կալում նստած կոճի են խաղում։ Էս մարդը հոգոց քաշեց, նստեց։ Նրանց միջին մի սիրունատես րեխա կար։ Էն րեխան ասեց.— Բիձա ջա՛ն, խի՞ ես ֆոքոց քաշում։

Նա ասում ա.— Կոճի եք խաղում, ձեր կոճին խաղացեք, իմ դարդին դուք չեք կարալ դարման անիլ։

Տղեն ասաց.— Մի՛ ասա, տենանք դարդդ ի՞նչ ա, որ մենք կարանք ոչ դարման անենք։

Դա ասում ա.— Էսքան տարի ա ես էկել եմ մի բազրկանի մոտ հոգեորդի եմ մտել։

Տղեն ասում ա.— Քանի՞ տարեկան իր, որ էկար էդ քաղաքը։

Ասում ա.— Քսանհինգ տարեկան եմ ըլել, որ էկել եմ, հըմի ծերացել եմ, իմ հայրենիքը միտս ա ընկել, ուզում եմ, որ գնամ։ Գնացի թագավորին ասի, որ ուզում եմ գնամ իմ հայրենիքը, խնդրում եմ, որ ինձ ճամփա տաս, ես գնամ։ Նա էլ ասըմ ա.— «Ինչքան որ աշխատել ես, կատվիցը բռնած, կնկանից էլ բռնած, իրան կայինքիցը բռնած, ի՞նչ ունես, կթողաս, ոնց որ էկել ես, էնենց էլ կերթաս»։

Րեխեն ասըմ ա. — Նալա՜թ, հըլե ըտուր հմար ե՞ս փիքր անում։ Քանի՞ տարեկան իր, որ էկար դրա ֆողը։

Ասըմ ա. — Քսանհինգ տարեկան եմ էլել։ Ասըմ ա. - Գնա թագավորին ասա՝ լա՛վ, իմ քսանհինգ տարությունը տուր ինձ, ինչ որ աշխատել եմ՝ թողնեմ քեզ, գնամ։

Էդ մարդը եդ վեր ա կենում, գնում թագավորին ասըմ, թե․ — Թագավո՛ր, իմ քսանհինգ տարեկանությունը տուր ինձ, ինչ որ աշխատել եմ՝ ըստեղ թողնում ու գնամ։

Թագավորն ասում ա. — Էդ ո՞վ ա քեզ շանց տվել էդ խելքը։

Թե.— Ես փիքր արի։

Թե.— Չէ՛, էդ քու խելքի բանը չի, քեզ շանց տվող ա ըլել, շանց տվողը շանց տուր, յա գլուխդ տալիս եմ։

Էդ մարդը ասում ա.— Ե՛ս կարող չեմ էդ տղին բերիլ, քու նազրնուցը տուր, տանեմ էս րեխի տեղը շանց տամ։

Նազրնուն վեր ա ունում, տանում ա րեխին շանց տալի։

Րեխին ասըմ են.— Թագավորը քեզ ուզըմ ա։

Րեխեն ասըմ ա.— Թագավոր՛ը ինձ ի՞նչ ա ճընանչում: Ես մի ջահել տղա։