35. ԽԻ՞ Ա ՄԱՐԴԸ ԿՆԿԱ ԵԴՆԻՑ ԳՆՈՒՄ
Ժամանակով մի քյասիբ մարդ ա ըլում, սա ունենում ա մի րեխա, երեցը մոտ չի գալի, երեցը որ մոտ չգա, կնքավորը ո՞րդի կգա։ — Դո՛ւ,— ասում ա երեցը,— հորդ թախմելան տվել չես, մորդ թախմելան տվել չես, հմի էլ էկել ես ասում ես՝ արի տղաս հալալե, ժամ գալու էլ իրավունք չունես։
Սա կնկա հետ մասլահաթ արավ, թե.— Ա՛յ կնիկ, ո՞նց անենք, ես գնամ, բալքի մի ճշմարիտ մարդ գտնեմ։
Գնաց, մեկ-մեկ ձիհեծ ռաստ Էկավ, ասավ.— Ի՞նչ գործի կերթաս, ա՛յ մարդ։
— Թե ասեմ՝ իմ դարդին դարման անող չես, ի՞նչ ասեմ։
Թե.— Ասա՛։
— Ես կնքավորի եմ գնում, քյասիբ մարդ եմ, գալիս չեն։
— Ես կգամ,— ասավ։
Թե.— Դու ո՞վ ես։
Թե.— Ես Քրիստոսն եմ։
Թե.— Դու փալչի մարդ ես, իմ բանը չես։
— Խի՞,— ասում ա սա։
Թե.— Դու երեսպաշտութին ես անըմ, մեկին սիրում ես, մեկին՝ չէ, մեկին տալիս ես, մեկին՝ չէ։