Այս էջը սրբագրված է

— Բարի րիգուն ձեզ, ա՜յ աներտինք, բարի րիգուն ձեզ, ձեր հըրսանիքը շնորհավոր ըլի, ձեր աչքը լուս, ձեր աչքը լուս:

Էկան նրան տարան ներս, նստացըրին։ Էդ ռավոտը տեհել էին, որ րեխեն կորել էր մի րեխի չափս սև քոթուկ պատանել ին, տերտերին գընացել ասել.— Մեր փեսի րեխեն մեռել ա, արի թաղի։

Տերտերն ասել էր.— Հերը որ ըստի չի, էս ո՞նց թաղեմ:

— Ա՛ռ, տերտեր, մի բուռը ոսկի, ոսկին կթաղի։

Տերաերր էկել, տարել, թաղել էր։

Հըրսանիքր վերջացավ, Բեկթաշը զոնքաչին ասավ.— Դե՛, դեդի, մեզ ճամփու դի, րեխան բեր։

Բա.— Բեկթաշ ջա՛ն, րեխեն մեռել ա։

Բա.— Բան չկա, մեռել ա՝ մեռել ա, իմ օղորմածիկ հերս ասել ա՝ «Որ քու րեխեն մեռնի, դի իմ կողքին, թաղի»։ Գնանք հանենք, մեզ հետ տանենք, իմ հոր կշտին թաղենք։

Զոնքաչն ասավ.— Ես գիտեմ ոչ՝ որդի ա թաղած, տերտերը գիտի։

Գնացին, տերտերն ասավ.— Մի՞թե մի բուռ ոսկով թաղած րեխեն հանելու ա։

— Ահա՛, տերտեր, էրկու բուռը ոսկի էլ, հանի՛։

Տերտերն ասավ.— Էդ մեռելն էն մեռելն ա, որ ոսկի շատ վեր կանի։

Հանեցին, Բեկթաշն ասեց.— Դեդի՛, մի բաց արա՝ տենանք։

Բաց արին, որ՝ մի սև քոթուկի կտոր։ Տերտերն ասավ.— Տեհա՞ր, որ ասեի, թե էդ մեռելը շատ ոսկի վեր կունի։

— Դեդի՛, ոնչինչ չկա,— ասեց Բեկթաշը, եփ տեհավ, որ պառավը լաց ա ըլում,— մեր տեղն էլ ա էդ թավուր մեռելներ պտահում։

Բերին, որ ճամփու դնեն, պառավն ասավ ինքն իրան. «Սա իմ ախչկանը ճամփումը կփչացնի»։

Էրկու ղոչաղ տղի, էրկու բուռ ոսկի տվուց, որ գնան ճամփումը փեսի գլուխր կտրեն, բերեն։

Պառավի մտքի հետ՝ Բեկթաշի Մաշկոն իմացավ, կլանչկլանչեց, խելոք նոքարը վեր թողուց, Մաշկոն ընդիանց ճամփա ընկավ։

Բեկթաշն ու Անուշն էլ ըստիանց ճամփա ընկան։ Էկան մի խորը ձորումը, որ էդ ղոչաղ տղերքը թաք կացած են։ Մաշկոն էկավ հասավ Բեկթաշին։ Բեկթաշը Անուշին ասավ.— Ինձ մի բան ըլլելո՞ւ ա, Անուշ։