Այս էջը սրբագրված է

մտիկ անելով ման ա գալի, թե բալի ճնանչի. էկավ որ բոյախչու դուքանի դռնովը թե անց կենա, պռավի տղեն հարցուց էդ ախչկանը, թե.— Ինչի՞ ես ման գալի։

Ախչիկն ասավ, թե.— Ախպորս մի օղբաթ են արել, էն տղին եմ ման գալի։

Տղեն ասավ.— Ախչի՛, ըտենց ման գալով կարալ չես մի զադ գտնի, էդ քու ասած տղեն էս սըհաթին ըստի էր, մի քիչ չուստ էիր էկել, ռաստ կգեիր. ա՛յ էս մի գրվանքա թելը նրանն ա, ըստի ա դրել, թե. «Ուստա ջա՛ն, ներկի, որ էս ա կգամ, կտանեմ»։

Ախչիկը թե.— Ո՞նց անենք, որ դրան գտնունք։

Տղան ասավ.— էն տղեն որ քեզ տենա, ըստի գալ չի:

Ախչիկն ասավ.— Բա ո՞նց անենք։

Պառավի տղեն ասավ.— Արի մտի էս օթախը:

Ախչիկը լսեց դրան, գնաց մտավ էն օթախը:

Պռավի տղեն գնաց կուշտը, ասավ.— Թե կթողաս գամ քո կուշտը՝ էն տղեն որ գա թելը տանելու, քեզ կասեմ։

Ախչիկը ճարահատած էթող տղին իրան կուշտը։

— Դուն ըտե մըչամ կացի,— ասեց պառավի տղեն,— որ ես ձեն տամ, դուս կգաս։ Ղայիմ կբռնես էն տղին:

Էդ օթախիցը որ դուս էկավ, պառավի տղեն մտիկ արավ, տեհավ, որ բոյախչին քուչումը ման ա գալի, կանչեց, ասավ.— Ռավոտը իրեք մանեթը խո տվել եմ, ահան իրեք մանեթի էլ առուտուր եմ արել, էս էլ քեզ, իմ գնալու վախտն ա, ես գնում եմ։

Ասավ ու գնաց։

Մթնեց, ախչիկը տեհավ, որ ինքը մնար ընդի, ձեն ածեց: Դուքանչին զարմացավ, թե.— Էս ի՞նչ ձեն ա գալի։

Գնաց, որ օթախի դուռը բաց անի, տեհավ ջհուդի ախչիկը միչումը։

Ախչիկը թե.— Ըստի մի ջահել տղա կար, ի՞նչ էլավ:

Դուքանչին թե.— Շատ եմ գիդո՞ւմ, թե ինչ էլավ, մուշտարի էր, մի գրվանքա թել ուներ, թաց-թաց վի կալավ ու գնաց իրանց տուն, ես ի՞նչ գիտեմ ով էր։

Ախչիկը ըստեղ տեհավ, որ էդ էն տղեն էր, որ էդ օղբաթը արավ. դուքանչուն ասավ.— Ախպեր ջա՛ն, օքմուն չի բան ասես, թե էս օղբաթը իմ գլխին էկավ։

— Գնա՛,— ասավ,— ջհուդի ախչի՛կ, իմ ի՞նչ բանն ա, որ ասեմ։

Էն ախչիկը գնաց իրանց տուն։ Ախպերը հարցրուց.— Խի՞ ես ըտենց քինթ ու պռունգ արած, գտա՞ր։