Այս էջը սրբագրված է

Պառավի տղան ասավ ջհուդի տղին.— Արի՜ դու էլ փորձի, տես թե վատ բան ա, գնանք թաքավորին ասենք, բալքի էս բանը վերջացնի:

Ջհուդի տղան էկավ վեր էլավ, քանտիրը քաշեց, որ գձեց շլինքը, պռավի տղեն ղափիլ քացի էրետ, ըսկամին տակից ընկավ, խեղդվեց ջհուդի տղեն։ Թաքավորի ախչիկը սկսեց լաց ըլիլ։

Ասավ.— Թաքավորի ախչի՛կ, ոչ անըծի, ոչ լաց իլ, ես ախչիկ չեմ, ես տղա եմ, արժանի կըլես դու ինձ, ոչ թե ջհդի տղին, չունքի մենք հայ քրիստոնյա ենք։ Արի փախչենք, գնանք մեր տուն, որ օչով մեզ չտենա։

Էդ ախչկանը տարավ իրանց տուն, ասավ.— Դու մտի էս թորոնը, ես հենց բան կանեմ, որ քու հերդ չուստ մեզ պսակի։

Դարձավ մորն էլ ասավ.— Սրա հացն ու ջուրը անպակաս կանես չուր ես գամ։ Վի կացավ գնաց ջհդի տան ճկատին գրեց, թե. «Էս պուճուր օղբաթն ա, մենձ օղբաթը եդնուց ա»։

Ռավոտը ջհուդը վի կացավ, տեհավ որ ո՛չ հարսը կա, ո՛չ տղա: Գնաց թաքավորի կուշտը Բալքի.— ասավ,— հարսն ու տղեն էկած ըլեն քու կուշտը։

— Չէ՛,— ասավ,— օքմին չի էկել:

Մարդ խեղդողնին գնացին տեհան, որ ֆորումը ջհդի տղեն խեղդված, էկան թաքավորին ասին.— Ջհդի տղեն խեղդվել ա, ախչիկը կշտին չի։

Ջհուդն ասավ.— Թաքավորը ապրած կենա, էլ էդ շան որդու արածը կըլի, լավն էն ա, որ ես էս քաղաքիցը կորչեմ։

Քաղաքի կողքին մենձ ծով կար, գնաց պրախոդչուն ասավ.— Ինչ որ վեշչ[1] կղրկեմ, դու էդտեղ կգրես, որ րիկունը գամ՝ գնանք։ Դա էկավ բազար, որ մի համբալ բռնի, տանի։ Պառավի տղեն գնաց մի համբալի փալան առավ, էկավ ջհդի աղաքը։ Ջհուդն ասավ.— Համբա՛լ, կգաս իմ վեշչը կտանե՞ս պրախոդի կուշտը։

— Լա՛վ,— ասավ,— խի՞ չեմ գա, գործս ի՞նչ ա։

Դա գնաց կրեց, որը փետեղեն էր, շորեղեն անպետք բան, տարավ պրախոդի կշտին վեր ածավ, որը ոսկի-էրծաթ էր՝ տարավ իր տանը կիտեց, չվել րիկուն կրեց, րիկունը հախն առավ, գնաց:

Ջհուդը գնաց պրախոդչու կուշտը, տեհավ, որ ոնչինչ չիկա, որը անպետք բան ա՝ ըստի ա, որը ոսկի, արծաթ ա, փող ա՝ կա ոչ։

Պրախոդչուն ասավ.— էս ի՞նչ բան ա, էսքան ոսկի ու արծաթ եմ ղրկե, էսքան փող եմ ղրկե, ոնչինչ կա ոչ։

  1. Իր—Ծ. Բ.: