Այս էջը սրբագրված է

մի խորակ էփող ուներ, գնաց նրա մոտ, ասավ.— Կուզես հացափորի պըհի, կուզես հախ էլ տուր, թաքավորիցր ես էլ ուզում եմ մի թիքա հաց ուտեմ։

Խորակ էփողը ասավ.— Հալա դու ըստի կաց, ես գնամ թաքավորի կուշտը։

Գնաց թաքավորին ասավ.— Մի տղա ա էկել, թե կարելի կըլի, թաքավորն ապրած կենա, բռնենք, ինձ քոմակ ըլի:

Ասավ.— Գնա բռնի:

Էկավ եդ տղին բռնեց: Էդ տղեն մնաց ըտրա կշտին մի քանի ժամանակ։

Մի օր խորակ էփողին ասավ.— Բի ես էփեմ խորակը։

Խորակ էփողն ասավ.— Դու կեփես, համը լավ չի լիլ՝ թաքավորր իմ գլուխը կկտրի։

Տղեն ասավ.— Որ լավը չըլի, դուն ասա՝ ես ուրիշ տեղ ի գնացել, վրա չհասա, նոքարն ա էփե, թող իմ գլուխը կտրի։

Դա խորակն էփեց, ճաշին խորակ էփողը տարավ թաքավորի աղաքը։

Թաքավորը տեհավ, որ խորակիցը ընենց մի անուշ ֆոտ էկավ, որ ֆոտիցը կշտացավ, համը տեհավ որ ֆոտիցը դըհա լավ համ ունի։

— Ա՛յ տղա,— ասավ, էս խորակը ո՞վ ա շինել։

Վախիցը դա, թե. «Խորակը գեշն ա, գլուխս կկտրի էս ա»։— ասավ,— ես, թաքավորն ապրած կենա, ուրիշ տեղ ի գնացել, վրա չհասա, նոքարն ա շինե։

— Գնա՛, կանչի,— ասավ,— նոքարը դա ըստի։

Գնաց կանչեց, էկավ, թաքավորին գլուխ էրետ, կանգնեց։

Մտիկ արավ տեհավ, որ տղեն շատ սիրուն տղա ա, ասավ.— Էս խորակը ո՞վ ա շինել, ա՛յ տղա։

— Ես եմ շինել,— ասավ։

Ասավ.— Որ ըտենց ա, էլ դու գնալ չպըտիս խորակ էփողի կուշտը, դուն պետք ա իմ կշտին կենաս ամեն ժամանակ, իմ խորակը ըստեղ շինես։

— Շա՛տ լավ, թաքավորն ապրած կենա,— ասավ,— կկենամ, կշինեմ։

Էդ տղեն թաքավորի կշտին մնաց, խորակ ա շինում, իրան տեղն ա հավաքըմ, շինում, ղուլլուղ անում։

Մի օր էդ տղեն գնաց բազարը, մի տաս հատ զանգուլակ առավ, մին էլ մի սեիզի մորթի՝ պոզերը վրեն, էբեր իրան օթախումը