Այս էջը սրբագրված է

պահեց։ Եդնա գնաց մի դյարգարի կուշտ, ասավ.— Ինձ հըմար մի ղանդուկ շինի, որ մի մարդ միչումը խտոր ընկնի։

Դուրգարը շինեց ղանդուկը, Էրետ Էդ տղին. վի կալավ, Էբեր իր օթաղումը պըհեց։ Քշերվա մի վախտը հաքավ Էն մորթին, զանգուլակները վրիցը կախ արավ, գնաց տուն, մտավ թաքավորի կուշտը: Թաքավորը որ տեհավ, խիստ վախեց, ասավ.— Ո՞վ ես,— ասավ:

Թե.— Ես Հոգիառն եմ,— ասավ,— էկել եմ, որ ֆոքիդ առնեմ։

— Ա՜յ Հրիշարակ,— ասավ,— ես դեռ մուրազ ունիմ, ի՞նչ փիս վախտի Էկար իմ ֆոքին առնելու։

Ասավ Ես Էլ չղմշեի քու ֆոքին առնելու, բայց ասսու հրամանն ա:

— Բա ո՞նց պրտի լի, կարալ չե՞ս ինձ փրկի. ըտիանց մի քանի օրեն ժամանակի։

— Ինչպես չէ, թե դու էլ ինձ հետ գաս գնանք ասսու կուշտը, ես էւ ղսւնչանթ կանեմ, դու էլ ղանչանք կանես, ես գիտեմ, որ աստված կբախշի քեզ մի քանի տարի՝ եթե գաս, թե չէ՝ հիմի ֆոքիդ կառնունք։

— Դե՛,— ասավ,— ո՞նց գնանք։

Ասավ.— Դու կացի ըտի, ես գնամ աստծանե մի ղանդուկ բերեմ, ինչպես որ ըտեղ խտոր ընկած ես, էնպես էլ գնանք աստծու կուշտը:

Թաքավորն ասավ.— Դե՛, գնա բի։

Գնաց ղանդուկը վի կալավ իրա օթախիցը, էբեր ընդի վեր էդիր:

— Դե՛, թաքավորն ապրած կենա, վեկաց ըտենց տկլոր արի զանտուկումը խտոր ընկի։

Թաքավորը վի կացավ ու Էկավ զանդուկումը խտոր ընկավ։ Շամդամը[1] վառեց, Էդիր կողքին, որ սիրտը չճաքի։

— Թաքավորն ապրած կենա,— ասավ,— Էսա մենք գնում ենք աստծու կուշտը, ինչ որ ես ընդի կանեմ, պետք ա դուն Էլ ընենց անես, որ աստված բախշի։

— Շատ լավ կըլի,— ասավ թաքավորը,— ինչ որ դու կանես, ես Էլ ընե կանեմ:

Դրան շլակեց ու ընկավ ճամփա։ Շատ գնաց, թե քիչ, Էկավ թաքավորի քաղաքը, տարավ թաքավորի ամարաթումը վեր Էդիր: Իմացրուց թաքավորին, իրան սինոդին, թե.— Էկե՜ք, տեհե՜ք, բան եմ բերել։

  1. Շամդան—մոմակալ—Ծ. Կ.: