Թագավորի փեսեն եկել է, Քոսի պատի տսւկին նստել է, որ իր կնիկը գնտ, վերու իրան գա: Էս խանումը գնում ա, որ տեսնում ա հրես իրան մարդը պատի տակին քնած, էլ ղիմիշում չի վե կացնի, ինքն էլ կշտին նստում ա: Դա մեկ էլ տեսնում ա, որ հրես գետինը պատռեց, հուշապների գլխավորը՝ հարամի բաշին դուս էկավ ու էս հարսին բռնեց տարավ գետնի տակով: Տղեն մնաց պատի տակին քնած:
Խանումը գնում է տեսնում, որ սրանք ինն հոգի են: Էս հուշապների մինն ասում է.— Ես պետք է հուզեմ: Մեկն ասում է՝ ես։
Իսն կնիկն ասում է, թե.— Որդ ղոչաղ էք, գնացեք էն Քոսի անկաջնին կտրատեցեք բերեք։
Դրանցից մեկը վեր է կենում ու գնում, գնում Քոսի անկաջները կտրատում բերում։
Էդ հուշապին կնիկն ասում է.— Ա՜յ, տեսար դու ղոչաղ էս, սև էս, նրա համար ղոչաղ էս։
Սև դևն էր:
Էդ կնիկն սկսում է ըդտեղ կերակուրներ պատրաստել: Էդ սև հուշապին ասում է.— Դու ըստեղ կաց իմ կշտին, ես քեզ պտել հուզեմ։
Ըմմա մտքում խաբում է։ էդ հուշապը ուրախանում ա: Էն մեկէլ ութ հուշապն գնացած են թալան անելու։ էս կնիկը կերակուրնին պատրաստում է. էդ քարթու գինուցը ածում է կերակուրի վրա: Հրիկունը հուշապնին գալիս են, ճրագնին վառում են, տեսնում են, որ ճրագ, կրակ վառած, կերակուրնին պատրաստի: Ուրախանում են, կնիկն սկսում է կերակուրնին բաժին անել:
Էդ ութ հուշապնին ասում է.— Նստեցե՜ք: Ըման էն Սև հուշապին, որ ասեր է թե. «Ես քեզ կառնեմ». ասեր է. «Դու լե ղուլուղ արա դրանց»։ Էդ հուշապնին կերակուրնին ուտում են ու բանկ են հընկնում, քնում։
Էդ կնիկը ասում է էն Սև հուշապին, թե.— Դու թուրը վե կալ, էդ կռնուց դրանց կտորելով մի զբաղից արի։
Սև հուշապը սկսում է դրանց կտորիլը։ Ասում է, կտորում է դրանց ութին էլ վերջացնում է, մնում են էդ կնիկն ու Սև հուշապը։ էդ հուշապին էդ կնիկը ասում է.— Էսա մնացինք մենք, պիմ,— ասում է,— ես քեզ կուզեմ, պիմ էլ դու ինձ ուզա։
Էս հուշապը ասում է.— Դեհ արի իմ կշտին, գլուխդ հետս մին արա։
Էդ կնիկն էլ ասում է.— Ես էդա քունն եմ, դուն էլ իմս էս,