Այս էջը սրբագրված է

ասում են, որ.— Տերտերի տղեն մեր գլուխը, ոտը, կուռը կոտրում ա։

Էն էրեխանց հայրները ասում են էրեխանցը, թե.— Բան չկա, էս մի անգամն է․ եթե մյուս անգամն էլ ոտներուդ, կուռներուդ կոտրի, էն վախտը մենք տերտերին էլ, իրան տղին էլ կը պատժենք:

Էս էրեխեքը էլի գնում են խաղ անելու։ Էս տերտերի տղեն էս էրեխանց հետ, սկսում ա դրանց թակիլը, կուռներուն կոտրատել։

Էրեխեքը եդ գնում են կրկին իրանց հայրներին ասում։

Հայրները տերտերին կանչում են, թե.— Քու տղեդ էս մի անգամ չի, էրկու անգամ չի, մեր էրեխանց կուռը, ոտը, զլուխը կոտրում ա, մենք քեզ ասում ենք, որ քու տերտերությունդ չենք ուզում, որ քու տղեղ էդ տեսակ օղպաթները մեր էրեխանց գլուխն ա բերում։ Ա՜յ տերտեր, մենք քեզ ասում ենք, որ դուն կամ քու տղին հեռացրու գեղիցը, կամ չէ՝ դու հեռացիր։

Էս տերտերը գնում ա իրան տուն, միտքն անում, ասում ա իրան տղին.— Ա՜յ որթի, ժողովուրդը մեզ գեղից հեռացնում, դուս են անում։

Տերտերի տղեն ասում ա տերտերին.— Ի՞նչ պատճառով են հեռացնում։

Տերտերն էլ ասում ա, որ.— Խաղ անելիս դու հարևանց էրեխաների կուռն ու ոտը կոտրես ես եղեր։

Տերտերն ասում ա.— Մի կուդա ոսկի վե կալ ու գուն հեռացիր։

Էդ տղեն ասում ա.— Ես ոսկի չեմ ուզում, էդ ոսկին տար դարբնին տուր, թող նա ինձ համար ինն փտանոց մի չալիկ կապի։

Տերտերը ասում ա.— Շատ լավ կլի։

Տանում ա ոսկին դարբնին տալիս, ինն փտանոց չոմբախը կապի։

Էդ դարբինն էլ սկսում ա ինն փտանոց չոմբախը, շինում ա ու տալի Տերտերի տղին։

Էդ Տերտերի տղեն գնում ա գեղից դուրս, տեսնում ա, որ մի աղքատ մարդ փետի ա գնացել՝ սելով, մի լուծ եզնով, էս մի լուծ եզը հուշապները ուտում են։ Էս Տերտերի տղեն տեսնում ա, որ աղքատ մարդը սկսում ա լաց ըլել։

Տերտերի տղեն ասում ա.— Ա՜յ աղքատ մարդ, ընչո՞ւ կը լացես։

Աղքատ մարդն ասում ա, որ.— Ես եկել ի որ փետ տանեմ,