Այս էջը սրբագրված է

ա՜յ էն հուշապները եզներս կերան․ հիմա մնացել եմ ըստի ողորմելի։

Էս Տերտերի տղեն ասում ա.— Հուշապների տեղը գիտե՜ս, շանց տաս։

Էս աղքատ մարդը ասում ա.— Շատ լավ կլի։

Աղաք է ընկնում ու գնում հուշապներին շանց տալի։

Էս Տերտերի տղեն ասում ա հուշապներին.— Էս աղքատ մարդը մի լուծ եզը ունի, ի՞նչ եք էն էլ ուտում դուք։

Հուշապները ասում են.— Եթե կարենանք, քեզ էլ կուտենք։

Տերտերի տղեն ասում ա.— Դե հլա փորձեք։

Ըժում ջիգրի ա գալի Տերտերի տղեն, չոմբախով ամենքին մին տալիս ա, հուշապները խղճանում են ու ասում.— Պա՜, պա՜, պա՜ ի՞նչ զարմանալի մարդ էր սա։

Ասում ա էդ տղեն հուշապներին.— Հուզում էք գաք էդ աղքատ մարդի փետը տանեք իրան տուն, թե չէ՝ մեկ էլ խփեմ ձեզ։

Էդ հուշապները ասում են.— Տերտերի տղա, էլ ընչո՞ւ կխփես, մենք մեր օժտր կամովը կուգանք։

Դրանք վեր են կենում ու գնում. գնում են փետի կուշտը։ Ըսկըսում են դեհ լծել սելում։

Էս Տերտերի տղեն ըժում ուսներուն նստում է՝ քշում տանում էն աղքատ մարդի տունը։

Գեղացիք տեսնում են, որ հուշապներին լծած բերում է Տերտերի տղեն։

Գնում են Տերտերին ասում են, թե.— Քու տունդ աստված քանդի, ինչ մեզ հետ օղպաթները բերիր դու։ Տղեդ գեղիցը մթամ հեռացրինք, որ մեր էրեխեքը դինճ ըլեն, դա հիմա գնացել ա հուշապները լծել է՝ փետում ու բերում, որ գեղը հուշապները ծծեն։

Էդ խոսքերում Տերտերի տղեն հուշապները լծած բերում ա էն աղքատ մարդի դուռը։

Էդ խալխերը ասում են.— Ա՛, Տերտերի տղա, էդ ի՜նչ օղպաթ էս բերում մեր գեղի գլուխը։

Տերտերի տղեն էլ ասում ա.— Ի՞նչ օղպաթ եմ բերում ձեր գեղի գլուխը։

Ժողովուրդն էլ ասում ա.— Էդ հուշապներին բերել էս, որ գյուղը ծծեն։

Էդ տղեն ասում ա.— Մեք վախենալ, էս աղքատ մարդի եղնիքը կերել էին, ընդուր խաթրու ես դրանց լծեցի ու բերեի փետը էդ աղքատ մարդու դուռը․ ես էդ հուշապներին թողուլ չեմ ձեզ վնաս տան, դրանց կվերջացնեմ։