Իրիկունը, որ Սար շալակող տղեն կերակուրներ բան պատրաստում ա, որ էն տղերքը հորս գնացած, գան որ ուտեն։
Մեկ էլ տեսնում է ճաշի ժըմընակը հըրես էկավ մի մեծ կատու, պոչով էս մարդու էրեսին խփեց, էս մարդը նղավեց, իժում էս կերակուրները կերավ ու գնաց։ Էս տղերքը իրիկունը էկան տեսան ո՛չ կրակ, ո՛չ ճրագ, ո՛չ կերակուր, մի բան էլա չի կա։
Ասում են.— Պա՜, ինչի՞ կերակուր ու կրակ ճրագ չես պատրաստե։
Ասում է էդ Սար շալակող տղեն.— Որ Հիվանդացա, չկարողացա։
Դա ասում ա Տերտերի տղեն, որ.— Ծառ կոտրատող, հըմի էլ դու հետ ընկի ու կերակուր պատրաստի։
Ըժում իրանքը գնում են։ Սա սկսում է կերակուրները պատրաստել, ըժում տեսնում է, որ Հհրես մի կատու էկավ, էս Ծառը ջարդողի երեսին պոչով տվուց, էս մարդն էլ նղավեց, վեր ընկավ, կերակուրնին կերավ ու թողեց գնաց։
Էկան իրիկուն Սար շալակողն ու Տերտերի տղեն, տեսան, որ հըրես կերակուրները բան կա ոչ, էս տղեն էլ հիվանդ ա։
Տերտերի տղեն ասում ա.— Ա՛յ տղա, էդ ո՞նց է, որ մի բան էլ պատրաստել չես։
Ասում ա թե.— Հիվանդ եմ։
Տերտերի տղեն ասում ա.— էսօր ես պիտիմ եդ ընկնիլ, կերակուրները ես պատրաստեմ։
Նրանք երկուսը գնում են հանդը, Տերտերի տղեն մնում է տանը։ Սա կերակուրները պատրաստում է, տեսնում ա, որ մի վախտը հըրես մի մեծ կատու էկավ տուն մըտավ, որ ուզեց պոչով էս Տերտերի տղին խփի։ Էս Տերտերի տղեն էս կատվի շըլընքին խփեց չոմբախով, գլուխը պոկ էկավ, ըժում պըսպըսալի գնաց, էս տղեն եդնեն գնաց, գնաց, տեսավ, որ մի ծակով դըվեր ընկավ էդ գլուխը, գնաց ինքը մտիկ արավ էն ծակիցը, որ մի հուրը տվեց Տերտերի տղի երեսին, էս Տերտերի տղեն էս Հորի կշտին նղավեց, ըժում մի էրկու սըհաթից եդով իրան թոթաշմիշ արավ, վե կացավ գնաց ուրանց տուն եդ։
Իրիկունը տեսան, որ էս Սար շալակողը մեկ էլ Ծառ տըկռապոկ անողը էկան, տեսան, որ կրակ, ճրագ վառած, կերակուրը պատրաստած, թէ տերտերի տղեն ֆեքսուղ ա. ըժում ասեցին.— Տերտերի տղա, դու խոչաղ իր, կրակ ճրագ վառել իս, հիվանդացել չիս։