Այս էջը սրբագրված է

42. ՋԱՆ-ԽԱՐԴԱՇ

Մի մարդ ա ըլլում, օխտ կնիկ ա ունում, օխտ կնիկ լե չոր է ըլլում, դա գնում է մոլլի կուշտը, որ մոլեն գիր մ՚անե իր կընկըտերանց։ Մոլլեն գիր է անում։

Ասում է.— Քո օխտը կնանիք էլ կերթան ջուրի խրաղը:

Տալիս է օխտ հատ խնձոր, վեցը սաղ է ըլլում, մեկը կիսատ, էդ վեց խնձորը վեց կնիկ է ուտում, կիսատ խնձորն էլ՝ մեկ կնիկն է ուտում։

Ասելիս է.— Դա է իմ ղսմաթը։

Դրանք ուտում են, եդ են հընկնում, երկուհոգիսանում են, դրանք գալիս են օխտն էլ խըտոր հընկնում պառկում, ազատվում են։ Օխտն էլ տղա բերին։

Երեխաներանց հայրը վեր է կենում, գնում, որ երեխանց համար կանֆետ, միրգ բերի։ Հուշապը հըռաստ է գալի, կուլ տալի էդ մարդին։

Էս տղերքը վեր են կենում, գնում են իրանց հոր արինը առնելու։ Վեց աղբեր, էն կիսատ խընձոր ուտողի տղին չեն թողնում իրանց հետ գնալի։ Ծեծում են, եդ են ձգում։

Ասում ին.— Դու ի՜նչ էս, որ մեզ հետ գաս։

Իրանք են գնում։

Գնում են, ճամբում տեսնում են մի չոպան։